ԱՄՆ 63-ամյա բնակիչ Ռիչարդ Ատկինսոնը մեղավոր է ճանաչվել Բեյլի անունով 18-ամյա թութակի մահվան համար: Օգոստոսի 19-ին գտնվելով նախկին ընկերուհու տանը՝ նա թութակին ծակել է պատառաքաղով, ապա ավերել բնակարանը: Այդ պահին դժբախտ թռչնի տիրուհին տանը չի եղել:
Նոյեմբերի 27-ին կայացած դատավարության ժամանակ չարագործի փաստաբանը հայտարարել է, որ իր պաշտպանյալը ոչինչ չի հիշում` դա բացատրելով նրանով, որ այդ ճակատագրական պահին նա եղել է ալկոհոլի և հանգստացնողների ազդեցության տակ: Նա նաև նշել է, որ մեղադրյալը իրեն ահավոր վատ է զգում այն ամենի համար, ինչ արել է:
Այժմ տարիքն առած ամերիկացին ստիպված է կես տարի անցկացնել ազատազրկման մեջ, բացի դրանից՝ դատավճռի համաձայն՝ նա հինգ տարվա ընթացքում չի կարող որևէ կենդանի պահել:








































