Հաագայի շրջանային դատարանն այսօր Samsung ընկերությանը պարտավորացրել է Apple ընկերությանը վճարել Բենիլյուքսի երկրների տարածքում Galaxy սմարթֆոնների և պլանշետային համակարգիչների, որոնք աշխատում են Android 2.2.1 պլատֆորմով և այլ վարկածներով, վաճառքի շահույթի գումարը:
2011 թվականի հունիսից վաճառված սարքերի մաքուր շահույթը պետք է սահմանի անկախ փորձագետը: Եթե հնարավոր չլինի հստակ գումար սահմանել, ապա Samsung-ը ստիպված կլինի Apple-ին վճարել փոխհատուցում, որի գումարը դեռ հայտնի չէ:
Եթե հարավկորեական ընկերությունը, այնուամենայնիվ, շարունակի վաճառել այդ մոդելները, ապա ստիպված կլինի օրը 100 հազար եվրոյի չափով տուգանք վճարել:
Դատական գործընթացը կենտրոնացված էր հեռախոսների և պլանշետների վրա, որոնք օգտագործում էին Android պլատֆորմի հին տարբերակները, ինչը, ըստ դատարանի, խախտում է ֆոտոպատկերասրահում պատկերների կառավարման համակարգի Apple-ի պատենտը:










































