Գերմանիայի առաջնության հերթական տուրում Դորտմունդի «Բորուսիա»-ն ընդունել էր «Ֆորտունա Դյուսելդորֆ»-ին:
Չնայած նրան, որ Գերմանիայի չեմպիոնները երկու շատ կարևոր միավոր կորցրին, երկրպագուները ուրախանալու մեծ առիթ ունեցան: Դա եղավ այն ժամանակ, երբ Կուբա Բլաշիկովսկին հիանալի հարվածով բացեց խաղի հաշիվը:






































