Saturday, 20 06 2026
Օդերևութաբանական կայաններում գրանցվել են նոր ջերմաստիճանային ռեկորդներ․ Լևոն Ազիզյան
Թուրքիայում զբոսաշրջիկներով ավտոբուսը վթարի է ենթարկվել․ կան զոհեր և վիրավորներ
ԱՄՆ դեսպանատունը զգուշացնում է․ թմրամիջոցների օգտագործումը կարող է վիզայի մերժման պատճառ դառնալ
«Մ» տառն անխուսափելիորեն պետք է լիներ Մատենադարանը
Պուշկինի լեռնանցքի հիմնանորոգման ընթացքը
Տավուշում խոշոր կարկուտ է տեղացել
Արայիկ Հարությունյանը հանդիպել է ծանրորդներին
Իսրայելի իշխանությունները հրահանգել են բանակին դադարեցնել կրակը Լիբանանում
22:40
«Կիլիկիան» առաջին հորիզոնականով ավարտեց Regions’ Cup-ի որակավորման նախնական փուլը
22:30
Գերմանիայի աշխատաշուկան՝ կադրերի դեֆիցիտի առաջ
Թենիսի Դևիսի գավաթի խաղարկության Եվրոպական գոտու 4-րդ ենթախմբի հանդիպումների արդյունքով Հայաստանի հավաքականը 3-րդ ենթախմբի ուղեգիր է նվաճել
22:10
Էբոլա վիրուսը կարող է հասնել Եվրոպա և Ասիա
ԵՄ անդամակցության մեկնարկն ազդարարող ՀՀ օրենքն արդեն արդյունք տվել է և դեռ բազմապատիկը կտա
21:50
Աշխարհի 500 ամենահարուստ մարդկանց կարողությունը մեկ օրում ռեկորդային աճ է գրանցել. Bloomberg
Լոսից հնդիկներին թիրախավորելը քաղքենի ռասիզմ է. արևի տակ աշխատողից Դիորի հոտ չի գալիս
Թուրքիան որևէ երկրի նկատմամբ տարածքային հավակնություններ չունի․ Էրդողան
Արբիտրաժային դատարանը ՀԷՑ-ի հարցով կարող է անկանխատեսելի որոշում կայացնել
21:09
Ջորջա Մելոնիի կոշտ արձագանքը` Դոնալդ Թրամփին
Կոնգրեսական Ֆրենկ Փալոնը՝ ընդդեմ կոնգրեսական Աբրահամ Համադեի, ի՞նչ «կշահի» Հայաստանը
20:50
Ճապոնիան և Միացյալ Նահանգները համատեղ զորավարժություններ են սկսել
20:40
Թատրոնի և կինոյի ինստիտուտում ներդրվել է կադրի մշակման նորագույն ծրագիր
20:30
Թրամփը շտապում էր ավարտել Իրանի հետ հակամարտությունը՝ հանուն վարկանիշի
Ծառատունկ՝ Փախստականների համաշխարհային օրվա կապակցությամբ
20:10
Ճապոնիան հուլիսից հինգ անգամ կբարձրացնի օտարերկրացիների մուտքի վիզաների վճարները
20:00
Ծաղկաձորի գլխավոր մարզահամալիրը՝ Եվրոպայի թենիսի ֆեդերացիայի պաշտոնական գործընկեր
19:50
Նյու Յորքում հրդեհ է բռնկվել պատմական հուշարձանի կարգավիճակ ունեցող եկեղեցում, փլուզվել է զանգակատունը
Գրանցվել են այս տարվա մինչ այժմ ամենաբարձր ջերմաստիճանները
19:30
Թրամփը չի բացառել Կուբայում «վենեսուելական սցենարով» գործողության հնարավորությունը
Անահիտ Ավանեսյանը մասնակցել է Բուժաշխատողի օրվան ընդառաջ Գավառում կազմակերպված միջոցառմանը
19:10
Իրանի պատվիրակությունը կմեկնի Շվեյցարիա պահանջով․ Բաղայի

ՀԱԿ-ում կրքերը թեժանում են

Այսօր ՀԱԿ կենտրոնական գրասենյակում տեղի է ունեցել կոնգրեսի քաղխորհրդի նիստ: «Առաջին լրատվական»-ի տեղեկություններով այս նիստի ժամանակ նույնպես քաղխորհրդի անդամները այդպես էլ չեն կարողացել տեղեկանալ, թե նախագահական ընտրությունների հետ կապված ինչ որոշում է ընդունել ՀԱԿ առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանը: Իվերջո նա առաջադրվելո՞ւ է, թե հնարավոր է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ներկայացուցչին պաշտպանելու պայմանավորվածություն ձեռք բերել: Եթե իհարկե, ԲՀԿ-ն թեկնածու առաջադրի և ոչ թե պաշտպանի գործող նախագահ Սերժ Սարգսյանին:

ՀԱԿ անդամ «Քրիստոնեա-ժողովրդական վերածնունդ» կուսակցության անդամ Սոս Գիմիշյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում հրաժարվեց ասել, թե կոնկրետ ինչ հարցեր են քննարկել՝ միայն ավելացնելով, թե ԱԺ-ում խմբակցության գործունեության և այլ կուսակցությունների հետ ունեցած քաղաքական կոնսուլտացիաների մասին թե որոշակի տեղեկատվություն է տրվել: Նրա խոսքերով նախագահի թեկնածուի կամ Լ.Տեր-Պետրոսյանի առաջադրման հարց չի քննարկվել: Մինչդեռ շրջանառվող տեղեկությունների համաձայն ՀԱԿ-ի քաղխորհրդի վերջին նիստերում, այդ թվումև այսօրվա նիստում հիմնականում լարվածության ու վիճաբանության առարկա են դառնում հենց այդ հարցը: Եվ որ բացի Լ.Տեր-Պետրոսյանից ու Լևոն Զուրաբյանից, ՀԱԿ բոլոր անդամները պահանջում են, որ առաջադրվի ՀԱԿ առաջնորդը և ոչ թե սպասեն, թե ինչ է որոշելու ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանը: Ս.Գիմիշյանը, սակայն, չցանկացավ մեկնաբանել այս լուրը: «Բոլորն էլ սխալ տպավորություն ունեն: Ես կարող եմ ասել, որ Գ.Ծառուկյանն է սպասում, որ մենք որոշում կայացնենք: ՀՅԴ-ն է սպասում, որ ՀԱԿ-ը որոշում կայացնի: Իմ մոտ էլ տպավորություն է, որ ԲՀԿ-ն սպասում է, թե ՀԱԿ-ն ինչ որոշում կկայացնի»,- հակադարձեց նա:

Ընդ որում արդեն տեղեկություններ են շրջանառվում, որ եթե Լ.Տեր-Պետրոսյանը չառաջադրվի, ապա, ՀԱԿ-ը կարող է փլուզվել: Այսինքն եթե հանկարծ ՀԱԿ առաջնորդը որոշի սատարել այլ կուսակցության թեկնածուի կամ ՀԱԿ-ից որևէ թեկնածու առաջադրի, դա կարող է որոշ անդամների համար անընդունելի լինի և Կոնգրեսից հեռանալու պատճառ դառնա: Եվ այդ վտանգից խուսափելու համար կոնգրեսի անդամները առաջին նախագահի առաջ առաջադրվելու պայման են դրել: «ՀԱԿ-ը ունի լիդեր, լիդերը նրա համար է, որ խորհրդարանական ընտրություններում գլխավորի նախընտրական ցուցակը, նախագահական ընտրություններում առաջադրվի: Բայց կարող է տարբեր ֆորմատներ ձևավորվեն: Հիմա դեռ վաղ է այդ մասին խոսել: Եկեք 20 օր էլ սպասենք»,- ավելացրեց Ս.Գիմիշյանը:

Վերջինիս խոսքերով եթե ՀԱԿ անդամ որևէ կուսակցություն դեմ արտահայտվեց որևէ որոշման, այդ թվումև նախագահի թեկնածուի հարցում, ապա այդ թեկնածությունը, այդ որոշումը չի ընդունվելու: Այնպես որ այդ հարցում անհրաժեշտ է 100 տոկոսանոց համաձայնություն: «Եթե 1 կուսակցություն դեմ եղավ, որոշում չի կայանա, 5 տարի է այդպես ենք աշխատել, ոչ մի անգամ հակառակ չի եղել: Երբ ընտրություններից առաջ 4 կուսակցություններ որոշակի հարցերում համաձայն չէինք, գործընթացին չխանգարելու համար պարզապես հրաժարվեցինք դաշինքի անդամ լինել, որ դաշինքի ձևավորմանը չխոչընդոտենք»,- եզրափակեց Ս.Գիմիշյանը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում