Google Play-ը ձերբազատվում է անանուն բովանդակությունից՝ օգտատերերին մղելով նրան, որ նրանք մեկնաբանություններ թողնեն՝ օգտագործելով Google+ սոցցանցի իրենց օգտահաշիվը: Ի դեպ, նման քաղաքականությունն արդեն որոշ ժամանակ իրականացնում է Youtube վիդեոհոսթինգը: Նախկինում գրանցված բովանդակությունը չի ջնջվի, սակայն նոր մեկնաբանությունները արդեն պետք է համապատասխանեն պահանջին: Այս մասին հաղորդում է androidtalk.ru-ն:
Google Play-ը կարծում է, որ հավելվածների խանութում անանուն մնալու անհրաժեշտություն չկա: Երբ գործը հասնում է մեկնաբանություններին, ապա անանունությունը կարող է դառնալ չարագործների, սպամերների, անբարեխիղճ մշակողների և պարզապես պարանոիկների գործիք, այդ իսկ պատճառով Google-ի կողմից նման քայլերը միանգամայն արդարացված են:









































