Բրազիլիայի` մեծությամբ երկրորդ Սան Պաուլու քաղաքում ոստիկանության սպաների սպանության դեպքերը վերջին տարում կրկնապատկվել են: Այս մասին հայտնում է «Գոլոս Ռոսիի» ռադիոկայանը:
2014-ին Աշխարհի գավաթի խաղարկության և 2016-ին Օլիմպիական խաղերի անցկացմանը նախապատրաստվող իշխանությունների նախաձեռնած պայքարը հանցավորության դեմ, որքան էլ պարադոքսալ է, հանգեցնում է բռնության սրման:
Բրազիլիայում կազմակերպված հանցավորությունը տևական խնդիր է: Սակայն հիմա՝ կապված միջազգային մարզական մրցույթների հյուրընկալման հետ, այն հատուկ անհանգստություն է առաջացրել իշխանությունների մոտ: Անվտանգութան բացակայության պարագայում արտասահմանցի մարզասերները պարզապես կարող են չգալ այդ երկիր: Բրազիլիան իսկական պատերազմ է սկսել հանցագործների դեմ՝ օպերացիաներում ներգրավելով նույնիսկ ծովային հետևակներին:
Պայքարն ավելի ու ավելի արյունալի է դառնում: Երկրում յուրաքանչյուր 32 ժամում մեկ ոստիկան են սպանում: Տեղի լրագրողների փոխանցմամբ՝ ոստիկանության և թմրամաֆիայի դիմակայությունը դուրս է եկել իշխանությունների վերահսկողությունից:








































