Tuesday, 14 05 2024
Քննարկվել է մետրոյի զարգացման ու առկա շարժակազմերի արդիականացման խնդիրը
ԱՄՆ-ն հավատում է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղությանը
Ոստիկանության պարեկային ծառայության աշխատակիցը Հնդկաստանի քաղաքացուց կաշառք է ստացել
Նախկին դիվանագետները բացահայտել են շարժման իրական նպատակը
Ճնշումը մեծացնում ենք հարավից հյուսիս. Գալստանյանը ներկայացրեց վաղվա անելիքները
Մեզ հետ խորհուրդներով մի խոսեք, շարժումը մարի էլ, ժողովուրդն արթնացել է. Գալստանյան
Ռուսաստանը մտադիր է մուտք գործել հարավի աճող շուկաներ
«ՀՀ կառավարությունը պետք է հասկանա, թե իրեն ինչի՞ մեջ են մեղադրում»․ Փաշինյան
Հաշտության քարոզը տապալում է քարոզիչը. նոսրացող շարժում, աճող ագրեսիա
Մահաբեր կրակոցը վեճի ժամանակ արձակել է նույն զորամասի զինծառայողը․ Նրան կալանավորել են
Համատարած անպատասխանատվության հետևանքները
Հայկական դիվանագիտության դասալիքները
«Փորձառու դիվանագետների» ուտելու և քնելու ժամը ռուսն է որոշել. ստորաքարշ աշխարհայացքի կրող են
Մեքենան գլխիվայր հայտնվել է ճանապարհի աջակողմյան հատվածում. կան տուժածներ
Պարեկները մայիսի 6-13-ը Երևանում հայտնաբերել են 3 641, մարզերում՝ 12 683 խախտում
23:00
Կանադայի հարավ-արևմուտքում անտառային հրդեհներ են մոլեգնում
«Դուք փակեցիք դուռը հայրենիք ու պատիվ ունենալու հույսի ու հավատի առջև». Վահե Սարգսյան
Սրբազանը՝ հանրային անհանդուրժողական քարոզի՞չ
Գալստանյանի հայտարարած նպատակների հետ ո՛չ նա կապ ունի, ո՛չ մյուսները. ուզում են իրենց իշխանությունը
Կարող են բեղ դնել, հագուստ ու անուն փոխել, պաթոսով խոսել, բայց դրանից էությունը չի փոխվում
21:50
Գուտերեշը կոչ է արել հետաքննել Ռաֆահում ՄԱԿ-ի աշխատակցի մահվան հանգամանքները
Սևանա լճի մակարդակը հավասարվել է նախորդ տարվա նույն օրվա նիշին
Վարդենիս համայնքում կիրականացվեն սոցիալ-տնտեսական զարգացման մեծածավալ ծրագրեր
Գեղարքունիքում «Բնակարանային մատչելիության պետական աջակցության ծրագրից» օգտվելու համար դիմել է 35 ընտանիք
Վրաստանում օտարերկրյա գործակալների մասին օրենքի ներդրմանն ընդդիմացողները շարունակում են բողոքի ակցիան
Միջուկային Իրանի «միջազգային» ադապտացիան
ՌԴ կառավարությունը կխթանի արտերկրում ռուսաց լեզվի տարածումը
«Իրականացվել է ավելի քան 25 այց». ՄԻՊ-ը՝ բողոքի ցույցի ձերբակալված մասնակիցների մասին
ՀՀ և Լիտվայի անձնական տվյալների պաշտպանության լիազոր մարմինները համագործակցության հուշագիր կկնքեն
Իսրայելի պաշտպանության նախարարը վճռականություն է հայտնել՝ Գազայում հասնելու պատերազմի բոլոր նպատակներին

Facebook-ով չպետք է բավարարվել, դա պետք է վերածել որոշակի գործողության. Աշոտ Բլեյան

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է Մխիթար Սեբաստացի կրթահամալիրի տնօրեն Աշոտ Բլեյանը:

– Պարոն Բլեյան, Հայաստանում քաղաքացիական նախաձեռնությունների ակտիվացում կա: Կխնդրեի Ձեր գնահատականը տալ՝ սա իրականության տրամաբանական շարունակությո՞ւնն է, օրվա պահա՞նջը:

– Ինչ որ կատարվում է, դրանք հայաստանյան իրադարձություններ են: Չեմ կարծում, թե ինչ-որ մեկը կարող է արհեստականորեն հրահրել նման շարժումներ, նախաձեռնություններ՝ հատկապես, որ մենք տեսանք մեծ թվով մեզ անծանոթ մարդկանց, և այդ շարժումները, նախաձեռնությունները հետաքրքիր էին դրանով, այսինքն՝ մի տեսակ ընդարձակվեց, հետաքրքիր դարձավ Հայաստանը, Երևանը, որովհետև բոլորս հոգնել էինք, չէ՞, նույն դեմքերից, դեպքերից, խոսքերից, ավելի անսպասելի դարձան, և լավ է, որ անսպասելի է:

Ընդունված է, որ հուլիսը մեռնում է, չնայած ես միշտ ասել եմ, թե հայերս ինչ ենք լավ անում՝ եղանակից բողոքում ենք՝ ձմռանը ցուրտ է, ամռանը շոգ է, մեկ-մեկ անձրև է գալիս, էդ առումով «յոլա չենք գնում» եղանակի հետ: Դատելով մեքենաների թվից՝ առատ են, նաև մեր նախակրթարանների մանկապարտեզային խումբ հաճախող երեխաների թվին նայելով՝ համարյա բոլորը հաճախում են, ճամբարներում ընդգրկվողները ևս շատանում են, սա նշանակում է, որ ազգս արձակուրդի մեջ չի: Այսինքն՝ էս մեռած վիճակը բացատրել ուղղակի մարդկանց արձակուրդում գտնվելով, չի կարելի:

Իմ մասին կարող եմ ասել՝ որպես կանոն, ամռանը իմ կենսունակությունը բարձրանում է, ես աշխատում եմ օրնիբուն, հանդես եմ գալիս նախաձեռնություններով: Վերջապես իմ բլոգը գործի դրեցի, ամեն օր օրագիր եմ վարում, փորձում եմ իմ ասելիքը փոխանցել, հուլիսի 17-ին էլ հրավիրել եմ կլոր սեղան-քննարկում՝ բլոգի հետ կապված: Այսինքն՝ ամեն մարդ, ամեն քաղաքացի պիտի, ի վերջո, պլանավորի իր աշխատանքը, չասենք՝ պասիվ շրջան են, դրանք աշխատանքի էն փուլերն են, որոնք կարող են կողքից չերևալ, որովհետև չկա խնդիր Հայաստանում, որ լուծված է: Բոլոր խնդիրներն անլուծելի են, խորացող փակուղում են, սա նշանակում է՝ քաղաքացին չի կարող չարձագանքել, այսինքն՝ մենք ո՞նց ենք ուզում ի վերջո. մեր խնդիրները չլուծե՞նք, այս անորոշության հետ ի՞նչ անենք, և բնական է, որ պիտի առաջանան նոր նախաձեռնություններ, նոր խմբեր:

Օրեր առաջ «Նաիրիտի» աշխատակիցների ընդվզումն էր, մարդիկ մեկ տարի աշխատավարձ չեն ստացել, հիմա դրան ի՞նչ անվանես, ինչ եք ուզում՝ համակերպվե՞ն դրա հետ: Վերջին շրջանի ամենամեծ անհանգստությունը, գոնե ինձ համար, հայ-ադրբեջանական սահմանին լարումն է, Սեյրան Օհանյանի հայտարարությունը, թե ավելի շատ են զոհվում դիպուկահարի կրակոցից, քան ներբանակային խնդիրների հետևանքով: Սա նշանակում է, որ հայաստանցիների մեծ մասը տագնապի մեջ է, այսինքն՝ հակամարտությունը ոչ միայն չի լուծվել, այլև անընդհատ շարունակում է վտանգավոր լինեն, չեն լուծված հայ-թուրքական հարաբերությունները, էս անորոշությունը, որ բազմապատկվեց՝ կապված ՄՄ-ԵՏՄ-ի հետ, այսինքն՝ ավելացել են անորոշությունները, էս առումով պարզ է, որ հանրապետությունը քաղաքացիական նախաձեռնությունների կարիք ունի, բայց ես կարծում եմ, որ մենք էլի փորձում ենք մարդու կյանքից դուրս դիտել դա:

Ի վերջո, փոփոխություններ պիտի լինեն յուրաքանչյուր մարդու կյանքում, այսինքն՝ յուրաքանչյուր մարդ պիտի բերի էդ փոփոխությունները: Էդ բաժանումը քաղաքականի, քաղաքացիականի, հասարակականի, իմ աշխատանքով գիտեմ. ես իմ այսօրվա օրագրի էջը նվիրել էի մի հարցի պատասխանի, թե՝ Բլեյան, դու ինչո՞ւ քաղաքականության մեջ չես: Փորձեցի շիտակ պատասխանել էդ հարցին՝ ես քաղաքականության մե՞ջ եմ, թե՞ չէ: Կրթական քաղաքականությունը քաղաքականություն չէ: Քաղաքականությունը կուսակցականություն է, ինչ-որ խումբ մարդկանց, որոնց հետևում հասարակություն էլ չկա, կարող է՝ գաղափար էլ չեն կրում, նրանք քաղաքական են, ես քաղաքական չեմ:

Այսինքն՝ էս սահմանումն ընդհանրապես՝ քաղաքական, քաղաքացիական, հասարակական, արհեստական է, սարքած է՝ հենց հասարակությանը բաժանելու համար, իբր՝ պայքարում են էն մարդիկ, ում եթերում ցույց են տալիս, չէ՞: Այստեղից էլ՝ յուրաքանչյուրս պարտավոր ենք մեր ազդեցությունը քաղաքականացնել, մենք չենք կարող պարզապես չազդել մեր կյանքի, մեր որոշումների, էդ լուծումների վրա, որովհետև դրանք իմ, իմ երեխայի, իմ ընտանիքի հարցերն են, չէ՞: Հայաստանը հիմա գնում է այդ ճանապարհով, և դա լավ է, դա նշանակում է, որ ոչ մի խումբ այլևս չի կարող տանել այլ ուղղությամբ, մարդիկ ավելի իրատես, պատասխանատու, հանգիստ կնայեն, ու յուրաքանչյուրն իր լուծումով կմասնակցի առաջարկվող խնդիրներին:

Շատ կարևոր է, որ իրար արձագանքելը լինի: Չի կարող առանձին վերցրած մի խնդրի լուծումը բավարարել հասարակությանը, և դա, վերջին հաշվով, ոչինչ չի էլ տալու: Եթե էս գիտակցումը լինի, մենք միմյանց նախաձեռնություններին ավելի արձագանքող կլինենք: Հետո մի բան կա՝ դուք զբաղվեք քաղաքացիական, քաղաքական, հասարակական գործունեությամբ, ես իմ առօրյա գործն եմ անում: Ես փորձել եմ այս հարցի պատասխանն էլ գտնել՝ այո, դու կարող ես ծառայել ռեժիմին՝ քո ստրկությամբ, անունը դնել՝ իբր քո գործն ես անում, իրականում հենց դու կուսակցական գործունեությամբ ես զբաղվում, որովհետև դու իշխանությանը ծառայում ես՝ անունը դնելով, թե քո գործն ես անում: Ավելի ու ավելի մեծ թվով մարդիկ են հասկանում, որ եթե ամբողջ քո խնդիրը տուն պահելուն է ուղղված, այդքան է, հա՞, քո ունակությունը՝ օրվա հաց վաստակելու չափ, ընդ որում՝ մշտապես մտահոգությունը կա, որ դու վաղը զրկվելու ես հացից, այսինքն՝ էդ անկախ հանրապետությունը, այդ քսանհինգ տարին դրա համար էր, հա՞, օրվա հացի, յոլա գնալու համա՞ր: Դրա հետ չի կարելի հաշտվել: Ուղղակի մեր սերունդը պարտավոր է էդ բոլոր հարցերը դնել, և տեսեք՝ շատ սթափ նայվում և քննարկվում են դրանք, մնում է՝ մարդը Facebook-ով չբավարարվի, դա վերածի որոշակի գործողության:

 

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում