Ֆրանսիացի պաշտպան Էրիկ Աբիդալը սոցիալական կայքերի միջոցով հայտնում է խաղադաշտ վերադառնալու իր որոշման մասին:
«Ես շարունակում եմ ջանասիրաբար աշխատել, որպեսզի հնարավորինս շուտ խաղադաշտ վերադառնամ: Շուտով կտեսնվենք»,- Twitter-ի իր էջում գրել է «Բարսելոնա»-ի պաշտպանը:
Պաշտպանը մարզվում է ամեն օր: Վալ դ’Արանում նախապատրաստական փուլը հաղթահարելուց հետո ֆրանսիացի ֆուտբոլիստը շարունակում է ապաքինման գործընթացը:







































