երեքշաբթի կյանքի 80-րդ տարում վախճանվել է Բրոդվեյի վետերան, «Չիկագո» մյուզիքլի և նրա հետագա էկրանավորման հեղինակ Մարտին Ռիչարդսը: Այս մասին հաղորդում է RIA Novosti-ն՝ վկայակոչելով Բրոդվեյի թատրոնների լիգան:
«Չիկագո» մյուզիքլը բեմականացվել է 1975 թ. և մինչ օրս էլ չի իջնում բեմից: Իսկ նրա երաժշտական էկրանավորումը, որը մեծ էկրան է բարձրացել 2002 թ., շահել է Օսկարի 13 արձանիկներից 6-ը:
Ռիչարդսը իր կարիերայի ընթացքում ստեղծել է մի շարք տաղանդավոր ներկայացումներ:
Բրոդվեյի ամենավառ պրոդյուսերը ծնվել է Մորտոն Ռիչարդ Քլայն անունով: Մանուկ հասակում նրան երգչի կարիերա են կանխորոշել, իսկ տասը տարեկանում արդեն նա հանդես է եկել մեծ բեմում: Անցումային տարքում նա կորցրել է ձայնը, ինչը փոխել է բոլոր ծրագրերը:
Ռիչարդսը փորձել է հաջողության հասնել ճարտարապետությունում և հեռուստատեսությունում, սակայն իրեն գտել է միայն 1972 թ., երբ գումար է կարողացել հավաքել իր առաջին ներկայացման բեմադրման համար:











































