Sunday, 12 05 2024
Լավրովը կվերանշանակվի ՌԴ ԱԳ նախարարի պաշտոնում
Ֆրանսիան Հայաստանին և Ադրբեջանին հորդորում է շարունակել սահմանազատումն ըստ պայմանավորվածության
Բելգորոդում շենքի փլուզման հետևանքով զոհերի թիվը հասել է 12-ի
Բելոուսովը կնշանակվի ՌԴ պաշտպանության նախարար, Շոյգուն այլ պաշտոն է ստացել
Ծառն ընկել է ավտոմեքենաների վրա
Պետք է ավելի դիստանցավորվել Ռուսաստանից, և Ադրբեջանին շանս չթողնել
Ֆրանսիայում Հայկական շարժումը կոչ է անում բոյկոտել Բագրատ Գալստանյանի նախաձեռնած ցույցը
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման հերթական հանրահավաքում մատնանշվեցին առաջիկա անելիքները
Բագրատաշենի ճանապարհը բաց է, հանրապետությունում փակ փողոցներ չկան. ՀՀ ՆԳՆ
Սա մեր եկեղեցու ամենաամոթալի էջերից է
Տարածաշրջանում աշխարհաքաղաքականությունը արմատապես փոխվում է. Մոսկվան փորձում է դա թույլ չտալ
Իրականում կա այլ ծրագիր, որը չի բարձրաձայնվում՝ թույլ չտալ, որ Հայաստանը գնա եվրոպական ուղով
Որոշեցին Հայաստանի վրա Ադրբեջանի հարձակման համար լեգիտիմ հիմքեր ստեղծել
Ատելության քարոզի հասարա-քաղաքական հետևանքները
Որքան գումար է ծախսվել Լծեն-Տաթև ճանապարհը վերակառուցման համար
Բիշքեկից՝ Ալմաթի
Էլեկտրաէներգիայի անջատումներ Երևանում և 5 մարզերում
«Պահիր Քո’ Սուրբ ժողովրդին». Բագրատ Սրբազանը ժողովրդի հետ աղոթում է հանրահավաքին ընդառաջ
Հայաստան-Ադրբեջան սահմանազատման հիմքը
Կիրակնօրյա լրատվական-վերլուծական թողարկում
Թիվ 39 երթուղին սպասարկող ավտոբուսում տղամարդը հանկարծամшհ է եղել
«Զանգե’ր, ղողանջե’ք, Սրբազան քաջերի’ն կանչեք». երգերով երիտասարդները միանում են Սրբազանին
Ստախոսն իր մաշկի վրա զգալու է մեր համառության ուժը
Բելգորոդում ուկրաինական ԶՈՒ հրետակոծումից բազմաբնակարան շենք է մասամբ փլուզվել
Գազայում իսրայելական հարվածների հետևանքով զոհերի թիվը գերազանցել է 35 հազարը
Աշխատանքային այցով Հայաստան է ժամանելու ԵԱՀԿ գործող նախագահ, Մալթայի Հանրապետության ԱԳ նախարար Իեն Բորջը
Փրկարարները կոտրված ծառի ճյուղերը հեռացրել են ճանապարհի երթևեկելի հատվածից
18:15
Մեծ Բրիտանիան զորք չի ուղարկի Գազայում հումանիտար օգնության մատակարման համար
Բաքվում «զինվորական խռովությու՞ն է կանխվել»
Արարատ գյուղի ավտոտնակներից մեկում հրդեհի բռնկմամբ պայթյուն է տեղի ունեցել

Ադրբեջանին մնացել է «բլիցկրիգի» մեկնարկի ամսաթիվը հստակեցնել. ադրբեջանցի փորձագետ

Ադրբեջանի խնդիրը մոտ ապագայում «բլիցկրիգ» իրականացնելն է: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց Բաքվի Քաղաքական ինովացիաների և տեխնոլոգիաների կենտրոնի տնօրեն, ադրբեջանցի քաղաքական վերլուծաբան Մուբարիզ Ահմեդօղլուն՝ անդրադառնալով ադրբեջանական կողմի իրականացրած դիվերսիոն գործողություններին ու պատերազմի վերսկսման մասին խոսակցություններին:

Մեր հարցին՝ ինչո՞ւ է վերջին շրջանում Ադրբեջանն ինտենսիվացրել դիվերսիոն հարձակումները հայ-ադրբեջանական, ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի բոլոր ուղղություններով՝ պատասխանեց, որ հստակ չի կարելի ասել, թե որ կողմն է կազմակերպում դիվերսիոն գործողություններն ու առաջինը լարում իրավիճակը հայ-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում: Նրա կարծիքով՝ նույնիսկ այս հարցի քննարկումը քաղաքական նոր բարդություններ կառաջացնի, քանի որ վերջին շրջանում գլուխ բարձրացրած լարվածության գլխավոր պատճառն այլ տեղում է: Ահմեդօղլուի համոզմամբ՝ եթե դիվանագիտությունը չի աշխատում, բանակցություններ չկան, սկզբունքների շուրջ կողմերը չեն կարողանում փոխըմբռնում ձևավորել, հակամարտության կարգավորման այլ ելք չի մնում, քան ռազմական գործողությունները:

«Նույնիսկ Սերժ Սարգսյանը, որը մինչ նախագահի աթոռը զբաղեցնելն աշխատել է շատ պատասխանատու պաշտոններում, պնդում է, որ չի հասկանում փաստաթղթերից: Կարծում եմ, որ պատճառը երևի թե Մադրիդյան սկզբունքների հանդեպ կարգավորման տարբեր մոտեցումներն են, բայց թե ինչ չհասկացվածություն կարող է լինել՝ ես չգիտեմ»,- ասաց փորձագետը:

Վերջինիս համոզմամբ՝ պատերազմի վերսկսման մասին խոսելն ավելորդ է, քանի որ այն արդեն սկսվել է: Պարզապես, նրա խոսքով, ադրբեջանական կողմին մնացել է հստակեցնել «բլիցկրիգի» մեկնարկը:

«Ամեն օր ստացվում են տեղեկություններ երկու կողմերում զոհերի մասին, դիվերսիոն գործողություններ, կրակահերթեր, էլ ինչպե՞ս պետք է պատերազմը լինի, էլ ի՞նչ պետք է լինի որպես պատերազմի մեկնարկի ազդանշան: Ներկայումս դիվերսիոն գործողություններով Ադրբեջանը ստուգում է հակառակորդի սթափությունն ու աչալրջությունը, ադրբեջանական կողմը մոտ ապագայում արդեն կհստակեցնի «բլիցկրիգի» ամսաթիվը: Ադրբեջանը բացի պատերազմական գործողություններին պատրաստվելուց այլ ելք չունի, չկա դրան այլընտրանք: Մեր տեղեկություններով՝ հայկական կողմը չհամաձայնեց Փարիզում հանդիպում ունենալ նախագահների մակարդակով, իսկ նախագահ Սերժ Սարգսյանը եղավ այս օրերին Ուրուգվայում, մի փոքր համաձայնագիր ստորագրեցին, որի երեք կետը ԼՂ-ին վերաբերող, այսինքն՝ այսօր Հայաստանը առաջ է մղում ԼՂ անկախության ճանաչման գործընթացը, բայց դա Ադրբեջանը տեսնում է: Դրա փոխարեն՝ Սերժ Սարգսյանը պետք է զբաղվեր ԼՂ հակամարտության իրական կարգավորման գործընթացով»,- նման կարծիք հայտնեց Մուբարիզ Ահմեդօղլուն:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում