Դամասկոսի քրիստոնեաբնակ Ջարամանա թաղամասում իրականացված պայթյունների հետևանքով զոհերի թիվը հասել է 29-ի, կան տասնյակ վիրավորներ: Այս մասին հաղորդում է France-Presse գործակալությունը՝ վկայակոչելով Լոնդոնում տեղակայված Մարդու իրավունքների պաշտպանության սիրիական կենտրոնի տվյալները:
Հիշեցնենք, Ջարամանա թաղամասում այսօր 4 պայթյուն է իրականացվել: Կենտրոնական հրապարակում պայթեցվել է երկու ականապատ ավտոմեքենա, երկու ինքնաշեն պայթուցիկ սարք գործի են դրվել թաղամասի տարբեր փողոցներում:
Հիշեցնենք, ավելի քան մեկուկես տարի շարունակվող սիրիական հակամարտության զոհ է դարձել տարբեր տվյալներով մինչև 40 հազար մարդ:









































