Չորեքշաբի Կահիրեում տեղի է ունենալու Սիրիայի ընդդիմադիր և հեղափոխական ուժերի ազգային կոալիցիայի առաջին նսիտը, որի առանցքային թեմաներից մեկը լինելու է Սիրիայի անցումային կառավարության կազմը,- հաղորդում է ITAR-TASS-ը:
Հանդիպման մասնակից մոտ 60 պատվիրակներ մտադիր են ընտրել Սիրիայի ապագա վարչապետին, իսկ եթե դա չհաջողվի՝ կորոշեն այդ պաշտոնի թեկնածուներին:
Նիստի կազմակերպիչների խոսքերով՝ դրա հիմնական խնդիրն է ստեղծել մի մարմին, որը կստանա արաբական և արևմտյան երկրների աջակցությունը:
Կահիերում հանդիպման ընթացքում նախատեսվում է ստեղծել նաև հատուկ հանձնաժողով, որը կզբաղվի արտաքին օգնության դասակարգման և ներքին կապերի հարցերով:
Տարածաշրջանի դիտորդները չեն բացառում, որ վերոնշյալ հարցերը պառակտում կարող են առաջացնել պատվիրակների շարքերում:








































