Լոնդոնի «Տոտենհեմ»-ի գլխավոր մարզիչ Անդրե Վիլաշ-Բոաշը ասել է, որ բարձր է գնահատում իր թիմի հարձակվող Ժերմեյն Դեֆոյի հնարավորությունները:
«Իմ բախտը բերել է, որ թիմումս կան շատ լավ խաղացողներ: Ժերմեյն Դեֆոն նրանցից մեկն է:
Նա գոլային խելահեղ ծարավ ունի: Ես նրան դասում եմ միևնույն շարքում «Ատլետիկո Մադրիդ»-ի հարձակվող Ռադամել Ֆալկաոյի հետ», – մարզչի խոսքերն է մեջբերում The Telegraph-ը:
Նշենք, որ Անգլիայի Պրեմիեր Լիգայի շրջանակներում Դեֆոն այս տարի խփել է 7 գոլ ու կատարել է 4 գոլային փոխանցում:





































