Մադրիդի «Ռեալ»-ի պաշտպան Ռաուլ Ալբիոլը կարող է շարքից դուրս մնալ 1 ամսով: Այդ մասին են հայտնել իսպանական լրատվամիջոցները:
Ալբիոլը ոտքի վնասվածք է ստացել «Ալկոյանո»-ի դեմ խաղի առաջին իսկ րոպեին: Նա պետք է բժշկական հետազոտության ենթարկվի:
Իսպանիայի ազգային հավաքականի ֆուտբոլիստը վնասվածք է ստացել Դավիդ Տորեսի հետ պայքարում: Հիշեցնենք` «Ռեալ»-ի ևս մեկ պաշտպանը` բրազիլացի Մարսելո Ժունիորը նույնպես վնասվածք է ստացել:






































