«Հայ հեղափոխական դաշնակցություն» կուսակցությունը դեմ է, որ ՀՀ նախագահի թեկնածու առաջադրվի Գագիկ Ծառուկյանը: «Ժողովուրդ»-ի տեղեկություններով` դաշնակցականները մի շարք ԲՀԿ-ականների հետ հանդիպման ժամանակ տարակուսանք են հայտնել, թե Ծառուկյանն ինչպես պետք է բանավիճի Սերժ Սարգսյանի հետ, և իրենք, լինելով 120-ամյա կուսակցություն, ինչպես պետք է կանգնեն ԲՀԿ առաջնորդի կողքին: Ինչո՞ւ եք դեմ, որ միասնական թեկնածուն լինի Գագիկ Ծառուկյանը: Թերթի այս հարցին ի պատասխան` Աժ ՀՅԴ խմբակցության անդամ Արծվիկ Մինասյանն ասաց.
«Ես տեղեկություն չունեմ, որ մենք նման պաշտոնական տեսակետ ունենք, և չեմ կարող հաստատել այդ ամենը, քանի որ նման վերջնական տեսակետ չկա: Անձի հարցն այս փուլում չի քննարկվում, և անձի հետ կապված անհամաձայնության մասին ժամանակից շուտ է խոսել: Եթե դա մենք անենք այս փուլում, ապա կձախողենք համագործակցության հնարավորությունները»:









































