Վրաստանում մի շարք բարձրաստիճան պաշտոնյաների նկատմամբ նոր գործեր են հարուցվելու: Այս մասին հայտարարել է երկրի արդարադատության նախարար Թեա Ցուլուկիանին:
«Նախկին կամ էլ ներկայիս պաշտոնատար անձինք չեն կարող օգտվել անձեռնմխելիությունից միայն այն պատճառով, որ նրանք ինչ-որ ժամանակ եղել են քաղաքականության մեջ կամ էլ հիմա են զբաղվում քաղաքական գործունեությամբ: Ամոթ է, երբ բարձրաստիճան պաշտոնյաները փնթփնթում են, որ իրենց քրեական կարգով հարցեր են տրվում՝ հայտարարելով, որ իրենց չի կարելի դիպչել, քանի որ քաղաքականության մեջ են եղել: Քաղաքական տեսանկյունից դա խայտառակություն է, իսկ իրավական տեսանկյունից՝ արդարացված չէ: Քաղաքականության մեջ լինելը ոչ մեկին անձեռնմխելիություն չի ապահովում:
Դրա հետ մեկտեղ արդարադատության նախարարը ևս մեկ անգամ նշել է, որ վերջին ժամանակներս իրականացված ձերբակալությունները բացարձակ քաղաքական բնույթ չեն կրում:









































