Առնվազն 19 մարդ է զոհվել, ևս 70-ը վիրավորվել են Բաղդադում տեղի ունեցած մի շարք պայթյունների հետևանքով: Ինչպես հաղորդվում է, Իրաքի մայրաքաղաքի հյուսիսում շիաների մզկիթների մոտ գրեթե միաժամանակ պայթեցվել են երեք ականապատ ավտոմեքենաներ:
Հարձակման են ենթարկվել Աշ-Շուալյա, Էլ-Հուրիյա և Էլ-Քարիաթ թաղամասերը, որտեղ տասնյակ հավատացյալներ մասնակցում էին Մուհամմեդ մարգարեի թոռ Հուսեյն իբն Ալիի հիշատակին նվիրված արարողությանը։
Այսօր ավելի վաղ Իրաքով մեկ բռնության ալիք էր տարածվել, որի զոհ էր դարձել 10 իրաքցի, ավելի քան 50-ը տուժել էին: Ռումբեր ու ականապատ ավտոմեքենաներ էին պայթեցվել Կիրկուկում և Մոսուլեում:








































