Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն իր հիասթափությունն է հայտնել այն կապակցությամբ, որ չի կարող Վլադիմիր Պուտինի հետ հոկեյ խաղալ՝ վերջինիս ողնաշարի վնասվածքի պատճառով:
«Ես գիտեմ՝ նա ինչ խնդիր ունի: Նա ձյուդո է սիրում: Նա բարձրացրել է պատանուն, գցում կատարել ու դուրս գցել ողնաշարը»,- լրագրողներին տված հարցազրույցում ասել է Լուկաշենկոն, ով իր ռուս գործընկերոջ հետ հոկեյ խաղալու հույս է ունեցել, բայց Պուտինը հետաձգել է խաղը:
Պուտինի մամլո քարտուղար Դմիտրի Պեսկովը հրաժարվել է այս մասին մեկնաբանություն տալ։
Հիշեցնենք, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի մեջքի հետ կապված խնդիրների մասին առաջին հաղորդագրությունները մամուլում հայտնվել էին հոկտեմբերի 26-ին: Նախագահի մամլո քարտուղարը, սակայն, հերքել էր այս լուրը՝ նշելով, որ Պուտինն առողջության հետ կապված փոքրիկ խնդիր ունի, որն առաջացել է սպորտային հին վնասվածքի հետևանքով:









































