Ճապոնացիները, ովքեր ավանդաբար ստեղծում են արագընթաց գնացքներ, հանրությանն են ներկայացրել նոր սերնդի` «Մագլև» տրանսպորտային միջոց: Դա առանց անիվների գնացք է, որը մագնիսական լևիտացիայի շնորհիվ ի վիճակի է զարգացնել մինչև 310 կմ/ժ արագություն:
Գնացքը շահագործման կհանձնվի 2027թ. ու կծառայի Ճապոնիայի ամենածանրաբեռնված ուղղություններից մեկում՝ Տոկիոյի ու Նագոյայի կայարանների միջև ընկած հատվածում` հաղորդում է The Asahi Shimbuh-ը:
«Մագլևը» չի պահանջում ռելս` այդ բառի բուն իմաստով: Մագնիսական հետմղման օգնությամբ գնացքը սահում է ճանապարհով՝ օգտագործելով մագնիսական դաշտը:
«Լողացող գնացք». ահա այսպես է նորույթն անվանել The Telegraph-ը: Այն ճապոնական «Սինկանսեն» արագընթաց գնացքների կատարելագործված տեսակն է: Այդ գնացքները ճապոնացիները մշակել էին դեռ 1964թ.-ին, ու մինչ օրս դրանք համարվում են բեռնափոխադրումների ամենաարագընթաց համակարգերը:
Նոր գնացքը ավելի քիչ կաղտոտի շրջակա միջավայրը, քան ինքնաթիռները:
Ճապոնացիները այդ գնացքների համար բացվող ճանապարհի վրա կծախսեն 12 մլրդ դոլար: Գնացքի մեկ լոկոմոտիվը իր ետևից կարող է տանել մինչև 16 վագոն, որում կարող է տեղավորվել մինչև 1000 մարդ:









































