Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էր «Առաջին լրատվական»-ը, դեկտեմբերին Լոս Անջելեսում տեղի կունենա դերասանուհի Հասմիկ Ղարիբյանի (Կարգին Հասո) հարսանիքը:
Դերասանուհու ընտրյալը մասնագիտությամբ ատամնատեխնիկ Ներսես Աբրահամյանն է՝ երգեհոնահար Լևոն Աբրահամյանի որդին:
Նախկինում Ներսեսն ամուսնացած է եղել, ունի երկու երեխա:
Դերասանուհին հայտնի է դարձել «Կարգին սերիալ»-ում նկարահանվելով: Հասմիկ Ղարիբյանն իր ուժերը փորձել է նաև երգարվեստում, հասցրել է նկարահանել մի քանի տեսահոլովակ:








































