ԱՄՆ Կենտրոնական հետախուզական վարչության նախկին ղեկավար Դևիդ Պետրեուսի շուրջ ծագած սկանդալի մասնակիցներից մեկը՝ Ջիլ Քելին, ազատվել է ԱՄՆ-ում Հարավային Կորեայի պատվավոր դեսպանի պաշտոնից,- հաղորդում է Associated Press-ը:
Հարավային Կորեայի արտգործնախարար Կիմ Կե Խենը, մեկնաբանելով իշխանությունների որոշումը, նշել է, որ Քելին իր կարգավիճակն օգտագործել է ինքնագովազդի համար:
Պատվավոր դեսպանը պատասխանատու է միջպետական հարաբերությունների ամրապնդման համար, բայց պետական ծառայության մեջ չի գտնվում: Քելին այս պաշտոնը զբաղեցրել է 2012 թ. օգոստոսից:
Ջիլ Քելին՝ Դևիդ Պետրեուսի ընտանիքի ընկերուհին, հոկտեմբերին դիմել է FBI` գանգատվելով, որ սպառնալիքներ է ստանում ԿՀՎ նախկին ղեկավար Դևիդ Պետրեուսի սիրուհուց: Դևիդ Պետրեուսը հրաժարական է տվել արտամուսնական կապերի մասին հաղորդագրությունների ֆոնի վրա:










































