Monday, 13 05 2024
Նրանք տապալվելու են, քանի որ դեմ են առել իշխանության լեգիտիմության պատին
Սևանում մեքենա է այրվել․ վարորդը այրվածքներով տեղափոխվել է հիվանդանոց
Առաջ ռուսի խաղաթուղթն էինք, հիմա դա էլ չենք. հիմա պրիզ ենք
Սպասվում են տեղումներ
Արտահերթ ընտրություն կլինի, թե ոչ, կախված է նրանից՝ շարժումն ինչ դիրքի դուրս կգա
Մուշավան թաղամասում մեքենա է այրվել
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Մեքենան գլխիվայր շրջվել է․ կան տուժածներ
Քաղաքական աղճատվածության անընդհատ պտտվող բումերանգը
Լավրովը կվերանշանակվի ՌԴ ԱԳ նախարարի պաշտոնում
Ֆրանսիան Հայաստանին և Ադրբեջանին հորդորում է շարունակել սահմանազատումն ըստ պայմանավորվածության
Բելգորոդում շենքի փլուզման հետևանքով զոհերի թիվը հասել է 12-ի
Բելոուսովը կնշանակվի ՌԴ պաշտպանության նախարար, Շոյգուն այլ պաշտոն է ստացել
Ծառն ընկել է ավտոմեքենաների վրա
Պետք է ավելի դիստանցավորվել Ռուսաստանից, և Ադրբեջանին շանս չթողնել
Ֆրանսիայում Հայկական շարժումը կոչ է անում բոյկոտել Բագրատ Գալստանյանի նախաձեռնած ցույցը
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման հերթական հանրահավաքում մատնանշվեցին առաջիկա անելիքները
Բագրատաշենի ճանապարհը բաց է, հանրապետությունում փակ փողոցներ չկան. ՀՀ ՆԳՆ
Սա մեր եկեղեցու ամենաամոթալի էջերից է
Տարածաշրջանում աշխարհաքաղաքականությունը արմատապես փոխվում է. Մոսկվան փորձում է դա թույլ չտալ
Իրականում կա այլ ծրագիր, որը չի բարձրաձայնվում՝ թույլ չտալ, որ Հայաստանը գնա եվրոպական ուղով
Որոշեցին Հայաստանի վրա Ադրբեջանի հարձակման համար լեգիտիմ հիմքեր ստեղծել
Ատելության քարոզի հասարա-քաղաքական հետևանքները
Որքան գումար է ծախսվել Լծեն-Տաթև ճանապարհը վերակառուցման համար
Բիշքեկից՝ Ալմաթի
Էլեկտրաէներգիայի անջատումներ Երևանում և 5 մարզերում
«Պահիր Քո’ Սուրբ ժողովրդին». Բագրատ Սրբազանը ժողովրդի հետ աղոթում է հանրահավաքին ընդառաջ
Հայաստան-Ադրբեջան սահմանազատման հիմքը
Կիրակնօրյա լրատվական-վերլուծական թողարկում
Թիվ 39 երթուղին սպասարկող ավտոբուսում տղամարդը հանկարծամшհ է եղել

Վերահսկիչ պալատը չունի բավարար անկախություն. PEFA մեթոդով գնահատվել է ՎՊ աշխատանքը

Հուլիսի 4-ին ամփոփվել են Հայաստանի Հանրապետության պետական ֆինանսների կառավարման համակարգի գնահատման 2013 թվականի «անկախ» հաշվետվության վերջնական արդյունքները: Գնահատման աշխատանքներն իրականացվել են համաշխարհային ճանաչում ունեցող PEFA մեթոդաբանությամբ և կարգով՝ PEFA քարտուղարության անմիջական մասնակցությամբ, ինչպես նաև Եվրոպական միության, Գերմանական միջազգային համագործակցության (GIZ) և Համաշխարհային բանկի աջակցությամբ: 31 ցուցանիշների համատեքստում գնահատվել են նաև ՀՀ Վերահսկիչ պալատի իրավասություններն ու բարեփոխումների ընթացքը:

Ըստ այդմ՝ INTOSAI «անկախության» ստանդարտի ոչ լիարժեք ապահովումը դրական ազդեցություն չի թողնում ՎՊ գործունեության վրա: Մասնավորապես, հաշվետվությամբ արձանագրվել է, որ Վերահսկիչ պալատը չունի բավարար անկախություն, այսինքն՝ այն հանգամանքը, որ Վերահսկիչ պալատի աշխատակազմում պետական ծառայությունը քաղաքացիական ծառայություն է, և այն, որ կառավարությունը, մինչ Ազգային ժողով ներկայացնելը, կարող է կրճատել Վերահսկիչ պալատի բյուջետային հայտը, ինչպես նաև այն, որ Ազգային ժողովն ինքն է հաստատում վերահսկողության տարեկան ծրագիրը, հաստատապես չեն նպաստում ՀՀ արտաքին պետական վերահսկողական համակարգի զարգացմանը:

Հայաստանում նման գնահատում վերջին անգամ կատարվել է 2008 թվականին, ինչի համեմատ Վերահսկիչ պալատի վարկանիշը D+-ից բարձրացել է C+ Δ, ինչն, ըստ PEFA մեթոդաբանության, նշանակում է, որ ցուցանիշը բարելավվել է, և այն ներկայում շարունակում է բարելավվել: Ըստ այդմ՝ արտաքին պետական վերահսկողության առաջընթացը պայմանավորված է վերահսկողության շրջանակի և բնույթի ամրապնդմամբ, գործառույթների իրականացման կայունությամբ, ինչպես նաև հետվերահսկողության փուլում Վերահսկիչ պալատի եզրահանգումների և առաջարկությունների իրագործման աշխատանքով:

 

Լուսանկարը` PAN Photo-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում