Իրանական Fars լրատվական գործակալության փոխանցմամբ` Իրանի խորհրդարանի ազգային անվտանգության ու արտաքին քաղաքականության հանձնաժողովի ղեկավար Ալաեդդին Բորուջերդիի գլխավորած պատվիրակությունը մտադիր է այցելել Գազայի հատված: Այս մասին հայտարարել է տվյալ հանձնաժողովի քարտուղար Սեյեդ Հոսեին Նագավին:
Վերջինիս խոսքերով՝ այդ հարցում Եգիպտոսի կառավարության հետ արդեն իսկ ձեռք է բերվել նախնական պայմանավորվածություն, և Իրանի ԱԳՆ-ը զբաղվում է վիզաների ստացման խնդրով: Նագավին հավելել է, որ Եգիպտոսը միակ երկիրն է, որտեղից կարելի է մուտք գործել շրջափակման մեջ գտնվող Գազայի հատված:










































