Twitter միկրոբլոգների համակարգի ղեկավար Դիկ Կոստոլոն հիշեցրել է, որ հնարավոր է, մինչև տարեվերջ թվիթերից արխիվներ ներբեռնելու հնարավորություն մտցնեն,- հաղորդում է TechCrunch-ը:
Կոստոլոն նշել է, որ այն բանից հետո, երբ հրապարակավ հայտարարել է նման գործառույթ մտնելու հավանականության մասին, մշակողները «բարկացել են իր վրա»:
Twitter-ի ղեկավարը մեկնաբանել է, թե բոլոր աշխատակիցները համաձայն չեն, որ մինչև տարեվերջ հնարավոր կլինի իրագործել արխիվների ներբեռնումը, բայց նրանք հաշվի կառնեն, որ դա նպատակ է, և «կտեսնեն, թե ինչի կհանգեն տարեվերջին:»
Բացի այդ, Կոստոլոն ասել է, որ յուրաքանչյուր երկուսուկես օրը մեկ Twitter-ի օգտատերերը հրապարակում են միլիարդ թվիթ, և խոստացել է, որ համակարգը երբեք չի փոխի մի թվիթի չափերը (140 խորհրդանիշ):








































