Կանադայի Տորոնտո քաղաքի քաղաքապետը զրկվել է պաշտոնից, հաղորդում է Associated Press-ը:
Դատարանը նշել է, որ երբ Ռոբ Ֆորդը եղել է քաղաքային խորհրդի պատգամավոր, նա բազմիցս օգտագործել է պաշտոնական թերթիկներ, որպեսզի կարողանա ֆինանսավորում ստանալ այն ֆուտբոլային թիմի համար, որին մարզել է հասարակական հիմունքներով:
Դատավորի կարծիքով՝ ներդրողներից ստացված միջոցների հետ վերադարձնելու շուրջ քվեարկության նախօրեին Ֆորդը ցուցաբերել է «կանխամտածված կուրություն» օրենքների իմացության առումով, ինչպես նաև գոռոզ ու արհամարհական վերաբերմունք է դրսևորել քաղաքային լիազորությունների նկատմամբ պրոֆեսիոնալ էթիկայի հարցում: Դատավորը եկել է այն եզրակացության, որ Ֆորդը խախտել է քաղծառայողի կանոնակարգը ու դրա հետ կապված պետք է նվիրատուներին վճարի 3150 դոլար իր գրպանից:
Քաղաքային խորհուրդը քվեարկել է նրա հանդեպ պատժամիջոցներ կիրառելու օգտին, սակայն նա այդպես էլ չի կատարել որոշումը ու գումարը չի վճարել:
Քաղաքապետին պաշտոնից հեռացնելու որոշումը ուժի մեջ է մտնելու երկու շաբաթ անց, սակայն Ֆորդը շարունակում է կատարել քաղաքապետի իր պարտականությունները մինչ վճռի բողոքարկման վերանայման հարցը:
Տորոնտոյի քաղաքապետը խոստացել է դարձյալ առաջադրվել, եթե պարտվի բողոքարկման ժամանակ:







































