«Մանչեսթեր Յունայթեդ»-ի նախկին դարպասապահ Պետեր Շմեյխելը հայտարարել է, որ Լոնդոնի «Չելսի»-ի սեփականատեր Ռոման Աբրամովիչը նախատեսում էր ընթացիկ մրցաշրջանի մեկնարկին իր թիմի գլխավոր մարզչի պաշտոնում տեսնել պորտուգալացի մասնագետ Ժոզե Մոուրինյոյին: Այդ մասին են հայտնում իսպանական լրատվամիջոցները:
Դարպասապահը հավաստիացնում է, որ Աբրամովիչն ու պորտուգալացի մասնագետը բանավոր պայմանավորվածություն ունեին:
Հիշեցնենք` Վիլաշ-Բոաշին «Չելսի»-ի գլխավոր մարզչի պաշտոնից հեռացնելուց հետո, պաշտոնակատար նշանակվեց Ռոբերտո Դի Մատեոն, ում հետ Աբրամովիչը երկարատև ծրագրեր չէր նախատեսում: Սակայն Չեմպիոնների Լիգայի հաղթող դառնալը շփոթեցրեց նրան և խառնեց բոլոր ծրագրերը:
Պարբերաբար լուրեր են շրջանառվում, որ «Չելսի»-ն կարող է գլխավորել «Բարսելոնա»-ի նախկին գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան:
«Աբրամովիչը միշտ ցանկացել է, որ «Չելսի»-ն գլխավորի ոչ թե Գվարդիոլան, այլ Մոուրինյոն»,- նշել է Շմեյխելը:







































