Friday, 05 06 2026
Մաղթում եմ, որ բնության հանդեպ հոգատարությունն ու պատասխանատվությունը լինեն մեր հասարակության կարևորագույն արժեքներից մեկը․ ՇՄ նախարար
Տեսակցության եկած քաղաքացին գոտկատեղի հատվածում բջջային հեռախոս է թաքցրել
Գյումրիում գործող հրուշակեղենի արտադրամասի գործունեության կասեցումը վերացվել է
Քննարկվել են պրոբացիայի և քրեակատարողական ոլորտների բարեփոխումները
Հունաստանում Հայաստանի դեսպանն անդրադարձել է երեխաների իրավունքների պաշտպանության ոլորտում Հայաստանի կողմից իրականացվող բարեփոխումներին
Մի մրահոն աղջիկ տեսա Ռիալտոյի կամրջին․ Իսահակյանի տուն-թանգարանի այգում տեղադրվել է փայտյա քանդակ-նստարան
Հունիսի 6-ին և 7-ին մինչ 20։00-ն քարոզչություն իրականացնող ԶԼՄ-ները պատասխանատվության կենթարկվեն
23:50
Իրանը և ԱՄՆ-ն մոտ են միջուկային հարցի շուրջ շրջանակային փաստաթղթի համաձայնեցմանը. Գրոսի
Վստահ ենք՝ ընտրություններն անցկացնելու ենք ժողովրդավարական բարձր մակարդակով. նախագահ
Առայժմ իմաստ չեմ տեսնում հանդիպելու. Պուտինը մերժել է Զելենսկուն
Վրաստանի ՊԱԾ ղեկավարը պաշտոնական այցով գտնվում է Ադրբեջանում
Վիճաբանություն և վրաերթ Ներքին Չարբախում․ կա տուժած
Ադրբեջանը հերքել է CNN-ի հրապարակումը Իրանի դեմ գործողությունների համար իր տարածքն օգտագործելու վերաբերյալ
Մեկ օրում ոստիկանները բացահայտել են 150 հանցագործություն․ ՆԳՆ ոստիկանություն
22:50
ԱԷՄԳ-ն կարծում է, որ Իրանը չի փոխել բարձր հարստացված ուրանի պահման վայրը
Ալեն Սիմոնյանն ընդունել է ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի դիտորդական առաքելության պատվիրակությանը
22:30
Կիևը հաստատել է, որ Ռումինիայի ափերի մոտ ուկրաինական անօդաչու նավակ է պայթել
ԱԺ նախագահը Ֆրանկոֆոնիայի դիտորդների հետ քննարկել է ընտրական գործընթացները
22:10
Մակրոնը ողջունել է Զելենսկու բաց նամակը Պուտինին
22:00
Քրիստոնեական վերածնունդ Ամերիկայում․ ինչու են երիտասարդները վերադառնում եկեղեցի
21:50
Իրանում էլեկտրաէներգիայի ամենօրյա անջատումներ են
Հայաստանի դեմ ռուսական դիվերսիա է. քաղաքացին պիտի տեր կանգնի ընդդիմությանը
21:30
ՌԴ-ն Ուկրաինային է մեղադրել Ազովի ծովում հարձակման համար, կապի մեջ է Ադրբեջանի հետ
«Եռագլուխը» և Թաթոյանը, չունենալով սեփական օրակարգ, սպասարկում են ՖՍԲ-ի պատերազմի օրակարգը
21:09
Իրանի նոր գերագույն առաջնորդն առաջին անգամ համաներում է հայտարարել
Ուկրաինան Ազովի ծովում «ադրբեջանական» երկու բեռնանավ է ոչնչացրել․ Բաքուն ներգրավված է Ռուսաստան-Թուրքիա ապօրինի գործարքներում
20:50
Ռուսաստանը և Ուկրաինան գերիների փոխանակում են կատարել «185-ը 185-ի դիմաց» բանաձևով
Տրվել է դեղի հետկանչի կարգադրագիր
20:30
Ուկրաինայի ԶՈւ-ից հայտնել են են Ազովի ծովում նավերին հարվածների մասին
Պարզաբանում․ հաշվառումների վերաբերյալ ահազանգերի մասին

Պայքար Հայաստանի միջուկային «իրավունքի» համար

Հայաստանն ու Ռուսաստանը պայմանավորվել են նոր ատոմակայանը կառուցել 50/50 սկզբունքով, ռուսական մամուլին տված հարցազրույցում հայտարարել է վարչապետ Տիգրան Սարգսյանը: Փաստն ինքը, որ Մոսկվան Հայաստանին 50 տոկոս է թողնում, այն էլ այդօրինակ կարևոր ռազմավարական նախագծում, արդեն իսկ զարմանալի ու անսպասելի է:

Հայաստանի նոր ատոմակայանի արժեքը գնահատվում է մոտ 5 միլիարդ դոլար: Համենայնդեպս, առայժմ կարծես թե այդ թիվն է վերջինը, որ հնչեցրել է Հայաստանի էներգետիկայի նախարարը: Ստացվում է, որ ռուսները պատրաստ են մոտ 2,5 միլիարդ դոլար տրամադրել, իսկ մյուս 2,5 միլիարդը պետք է ապահովի Հայաստանը: Մոսկվան, ըստ երևույթին, կարծում է, որ Հայաստանը չի կարող գտնել այդ փողը և վաղ թե ուշ դրա համար էլ դիմելու է Մոսկվային` խնդրելով, որ Մոսկվան իրենից վերցնի այդ 50 տոկոսն էլ: Այդ տեսանկյունից, ուշագրավ է «ՀայՌուսգազարդի» «էվոլյուցիան»: Այդ ընկերությունը Հայաստանն ու Ռուսաստանը ստեղծեցին 45-45-10 սկզբունքով: 45-ական բաժնեմաս Հայաստանին ու Ռուսաստանին, իսկ 10 տոկոսն էլ «Իտերային», որը գրեթե ավելորդ մի միջնորդական կառույց էր, ընդամենը փողի հավելյալ շրջանառության աղբյուր, որը սովորաբար փողի «լվացք» է կոչվում: Տարիների ընթացքում,- մոտ տասը տարում,- «ՀայՌուսգազարդը» դարձավ գրեթե ամբողջությամբ ռուսական ընկերություն: Հավանաբար Մոսկվան այդ օրինակն իր աչքի առաջ ունենալով էլ համաձայնել է Հայաստանի հետ նոր ատոմակայանը սկզբից բաժանել 50/50-ի, ակնկալելով, որ մի քանի տարի անց պատկերը կլինի իր օգտին` ասենք 85-15 կամ 95-05 հարաբերակցությամբ:

Կարո՞ղ է արդյոք Հայաստանը գտնել 2,5 միլիարդ դոլար: Հայաստանի նոր ատոմակայանի հանդեպ հետաքրքրություն է ցուցաբերում Ֆրանսիան, թեև Տիգրան Սարգսյանը, խոսելով մասնավոր ներդրողների հետաքրքրվածության մասին, մատնանշում է ընդամենը ԱՄՆ-ը, Ճապոնիան և, ինչը հետաքրքիր է՝ Մերձավոր Արևելքը:

Շաբաթներ առաջ Երևանում հայ-ամերիկյան հուշագիր ստորագրվեց էներգետիկ ոլորտի գործակցության վերաբերյալ, որում մասնավորապես խոսք կա նաև նոր ատոմակայանի շինարարության հարցում գործակցության հեռանկարի մասին: Բայց այդ հեռանկարները առայժմ կոնկրետ չեն՝ համենայնդեպս հրապարակային մակարդակում: Թե ով կամ ովքեր են Մերձավոր Արևելքից հետաքրքրված հայկական նոր ատոմակայանի նախագծով` պարզ չէ: Պարզ չէ նաև, թե հավանական հետաքրքրված ներդրողները մահմեդակա՞ն են, թե՞ քրիստոնյա: Ատոմակայանի հարցում հավանաբար այդ հանգամանքը չի կարող երկրորդական լինել, նկատի ունենալով դրա գերռազմավարական նշանակությունը: Թերևս, դժվար վիճելի է այն, որ խնդիրը քաղաքական է, և այստեղ որևէ կապիտալի հետաքրքրվածությունը, բացի զուտ բիզնեսի հետ կապված հարցերից, պետք է ստանա նաև քաղաքական լուծումներ: Այդ տեսանկյունից, հիմնական խաղացողներն, անշուշտ, լինելու են Ռուսաստանն ու ԱՄՆ-ը: Այն, որ ԱՄՆ-ը Հայաստանի հետ էներգետիկ ոլորտի գործակցության հուշագիր ստորագրեց, վկայում է, որ Նահանգները ոչ միայն մտադիր չէ մնալ մի կողմ քաշված կամ պասիվ, այլ ծրագրում է ծավալել ակտիվ գործունեություն: Այդ իմաստով ուշագրավ է նաև գործող ատոմակայանի «կյանքը», նախատեսված 2016 թվականի փոխարեն, ևս տասը տարով երկարաձգելու մասին հայ-ամերիկյան համաձայնությունը՝ ԱՄՆ-ը ստանձնեց շահագործման երկարաձգումը սպասարկելու հարցին օժանդակելու պատրաստակամություն: Այսինքն` նոր ատոմակայանը չի երևում առնվազն առաջիկա տասնամյակի հեռանկարում, ինչը վկայում է երևի թե այն մասին, որ նոր ատոմակայանին «տիրելու» հարցում սպասվում է բավական լուրջ ռուս-ամերիկյան մրցակցություն և դիմակայություն:

«Ո՞վ է կառուցելու հայկական նոր ատոմակայանը» հարցը մնում է բաց: Սակայն այստեղ ամենաէականն այն է, որ Հայաստանն ինքը կարծես թե կորցրել է այդ հարցի պատասխանը տալու հնարավորությունը, թեև գուցե չի ունեցել հենց սկզբից: Այսինքն` եթե ԱՄՆ-ը չմիջամտի ու չմրցակցի Ռուսաստանի հետ այդ հարցում, ապա Հայաստանի միջուկային «իրավունքը փաստացի վերցնելու էր Ռուսաստանը և տնօրիներ այնպես, ինչպես ինքը կկամենար՝ կա՛մ կկառուցեր նոր ատոմակայան, կա՛մ Հայաստանի վրա ավելի մեծ ծավալով գազ կվաճառեր: ԱՄՆ միջամտությունը ձևավորում է որոշակի մրցակցային միջավայր, որից, սակայն, Հայաստանը դեռ պետք է կարողանա օգտվել:

Լավագույն տարբերակը կլիներ, իհարկե, ատոմակայանը կառուցել հայկական միջոցներով: Բայց, եթե 20 տարվա ընթացքում, օրինակ, «Հայաստան» համահայկական ծրագիրը հավաքել է ընդամենը մոտ 235 միլիոն դոլար, ապա միամտություն կլիներ ատոմակայանի համար անհրաժեշտ մի քանի միլիարդի մասին մտածելը: Ոչ այն պատճառով, որ այդքան փող չկա: Պարզապես ռազմավարական նպատակների շուրջ համազգային կապիտալ կենտրոնացնելու ավանդույթ և մշակույթ չկա, և ըստ էության` նաև «քյար» չկա:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում