Saturday, 06 06 2026
Տանգոն երկուսով են պարում․ Պեսկովը՝ ռուս-ամերիկյան հարաբերությունների մասին
«Ես նախագահ գուզեմ, ընկեր Նախշքարյան ջան»․ ՀԿԿ հերթական բացահայտումը
13:30
Ընտրական ճգնաժամ` Սեուլում. բողոքի ցույցեր քվեաթերթիկների պակասի պատճառով
Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ
13:10
Իրանը հարվածել է Մերձավոր Արևելքում գտնվող ԱՄՆ ռազմաբազաներին
Ֆեստիվառը վերադառնում է
Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձը և ևս մեկ անձ ձերբակալվել են. ՔԿ
ՍԱՏՄ-ն իրազեկում է տնտեսվարողներին
Հրազդանի նախկին քաղաքապետ Արամ Դանիելյանից հօգուտ ՀՀ-ի կբռնագանձվեն անշարժ և շարժական գույքեր, դրամական միջոցներ
Շուրջ 30 աշակերտ այցելել է Ալիխանյանի անվան ազգային լաբորատորիա՝ ծանոթանալու գիտական աշխատանքի միջավայրին
Պատգամավորի թեկնածուներից 6-ի նկատմամբ կայացվել է ձերբակալման որոշում. ՔԿ
ՄՔԾ տարածքային ստորաբաժանումները աշխատելու են շաբաթ և կիրակի օրերին
Կարևորվել է ԱԺ հերթական ընտրությունների ընթացքում միջազգային դիտորդական առաքելությունների դերը
Նորակերտի նախկին ղեկավարը համայնքից հափշտակել է շուրջ 40 գույք, կատարել է փողերի լվացում. դատախազը գործը հանձնել է դատարան
Երևանի թիվ 80 հիմնական դպրոցում ուստարին ամփոփվել է նախագծային աշխատանքով և Սևակին նվիրված ներկայացմամբ
Շուրջօրյա հաստատություններում խնամք ստացող 18 տարեկան անձինք ինքնուրույն կյանք են սկսել Ակնաշենի համայնքային փոքր տանը
ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի լիագումար նիստում միաձայն ընդունվել է ՀՀ կողմից ներկայացված «Կրթություն հանուն խաղաղության» բանաձևը
Հայաստանում լռության օր է․ նախընտրական քարոզչությունն արգելվում է
Վթարային ջրանջատում Գյումրիում
Լարսը բաց է
«Մեծ բանավեճը» վկայեց՝ տիտղոսային ընդդիմությունը չունի սեփական ասելիք և չգիտի իր անելիքը
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
ՌԴ-ից 100 հզ. մարդ բերելով էլ՝ խնդիր չեն լուծում. ՔՊ ձայները 4-5 անգամ շատ են, քան ռուսամետ ուժերինը
Հրդեհ է բռնկվել Երևանի Արշակունյաց պողոտայի նորակառույց շենքերից մեկում
Գինու օրեր կլինեն նաև հունիսի 6, 7-ը. որ ուժը փորձի օգտագործել փառատոնը, կհեռացնենք տարածքից
09:50
Ferrari-ի առաջին էլեկտրական մեքենան բուռն քննադատության թիրախում է
09:40
«Մամ, գլխարկս հագել եմ». տիեզերագնացը տիեզերքից հումորային ուղերձ է հղել
09:30
«Mercedes»-ը ԱՄՆ-ում կարող է բախվել լուրջ արգելքի. «BILD»
09:20
Շոկոլադը կարող է թանկանալ Մերձավոր Արևելքում ճգնաժամի պատճառով
Նոր սերնդի ռոբոտը շարունակում է աշխատել նույնիսկ վնասվելուց հետո

Պետք է ձեռնարկել հրատապ միջոցառումներ` վերահաստատելու հանրային վստահությունը ընտրական համակարգի նկատմամբ. ՀԿ-ներ

Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը, Թրանսփարենսի ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնը, «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ-ն և Իրավունքի Եվրոպա միավորումը հանդես են եկել հայտարարությամբ, որտեղ մասնավորապես ասվում է «Հայաստանի Հայաստանում ընտրությունները, որպես կանոն, ուղեկցվում են բազմապիսի իրավախախտումներով, ինչի կապակցությամբ կասկածի տակ է դրվում ընտրական գործընթացների և դրանց արդյունքում ընտրված ճանաչվող մարմինների լեգիտիմությունը: Մինչդեռ, քաղաքացիների կողմից ընտրությունների օրինավորության ընդունումը ծայրահեղ կարևոր է երկրում ծավալվող քաղաքական, տնտեսական ու սոցիալական բարեփոխումների արդյունավետության ապահովման տեսանկյունից:

2013 թվականի փետրվարին Հայաստանում տեղի են ունենալու նախագահական ընտրություններ, ինչի կապակցությամբ արդեն իսկ սկսվել են նախապատրաստական աշխատանքներ քաղաքական ուժերի շրջանում և, ի թիվս այլ քայլերի, առաջարկվում են փոփոխություններ ՀՀ ընտրական օրենսգրքում:

Հայաստանյան հասարակական կազմակերպությունների ուսումնասիրությունները ցույց են տվել, որ թեև երկրում տեղ գտնող ընտրախախտումների զգալի մասը պայմանավորված է ոչ պատշաճ իրավակիրառ պրակտիկայով, ընտրությունների լեգիտիմությունը հարցականի տակ դնող հիմնական մեխանիզմները թաքնված են հենց ՀՀ ընտրական օրենսգրքում: Դրանք են, մասնավորապես, վարչական ռեսուրսի չարաշահումը, ուռճացված ընտրացուցակներն ու քվեարկության գործընթացների փաստացի խաթարումը, որոնք «պաշտպանված» են ընտրական օրենսդրությամբ և, ուստի, կասկածի տակ կարող են դնել առկա պայմաններով անցկացվող ցանկացած ընտրությունների արդյունքները:

Ելնելով վերոնշյալից` մենք` ներքոստորագրյալ հասարակական կազմակերպություններս, ողջունում ենք ՀՀ ընտրական օրենսգրքում և առնչվող այլ իրավական ակտերում փոփոխություններ և լրացումներ կատարելուն ուղղված քաղաքական ուժերի նախաձեռնությունը և կոչ ենք անում ՀՀ ԱԺ պատգամավորական խմբակցություններին իրենց կողմից ներկայացվող առաջարկությունների հետ մեկտեղ քննարկել նաև քաղաքացիական հասարակության կողմից մշակված առաջարկությունները:

Ակնկալում ենք, որ խորհրդարանական պրոֆեսիոնալ քննարկումների արդյունքում էապես կշտկվեն ընտրական օրենսդրության հիմնական թերությունները:

Գտնում ենք, որ ՀՀ իշխանությունները պետք է ձեռնարկեն կոնկրետ և հրատապ միջոցառումներ` վերահաստատելու հանրային վստահությունը ընտրական համակարգի նկատմամբ և ցուցաբերեն քաղաքական կամք` կազմակերպելու ազատ, արդար և թափանցիկ ընտրություններ` սկսած 2013 թ. փետրվարի նախագահական ընտրություններից:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում