«Բարսելոնա»-ի հարձակվող Իսահակ Կուենկան վերսկսել է մարզումները, հաղորդում է Football Espana-ն:
21-ամյա հարձակվողը մենիսկի վնասվածք էր ստացել ու 6 ամիս շարունակ ապաքինվում էր վիրահատությունից հետո:
Հիշեցնենք, որ Կուենկան «Բարսելոնա»-ի սան է, ու իր նորամուտը գլխավոր թիմում նշել է Խոսեպ Գվարդիոլայի օրոք, ինչից հետո նա դարձել էր թիմի հիմնական կազմի մշտակա խաղացող:
Սպասվում է, որ արդեն շուտով նա կկարողանա վերադառնալ խաղադաշտ:








































