Գերմանական լրատվամիջոցները հայտնում են, որ Մյունխենի «Բավարիա»-ի մարզական գծով տնօրեն Մատիաս Զամերը գոհ է թիմի հոգեբանական վիճակից:
Զամերը նշել է, որ «Բավարիա»-ի ֆուտբոլիստները միասնական են և թիմային հիանալի ոգի են ցուցաբերում:
««Բավարիա»-ն առանձնանում է թիմային ոգով: Տարբեր իրավիճակներում երևում է, թե ինչպես են ֆուտբոլիստներն աջակցում միմյանց և ամեն ինչ անում բարդությունները հաղթահարելու համար»,- ասել է Զամերը:








































