Մի քանի հազար հնդկացիներ ԱՄՆ իշխանություններից կստանան 3.4 միլիարդ դոլարի փոխհատուցում հնդկացիական ցեղերին պատկանող հողերի և ռեսուրսների օգտագործման համար,- հաղորդում է CNN-ը:
ԱՄՆ կառավարության այս որոշումը հնդկացիների և ԱՄՆ իշխանության մարմինների միջև երկարատև վեճերի արդյունք է: 1996 թ. հնդկացիները դատական հայց էին ներկայացրել արտաքին գործերի նախարարության դեմ, քանի որ, նրանց կարծիքով, գերատեսչությունը հարկ եղած կերպով փոխհատուցում չէր վճարել հողերի համար:
Այս հակամարտությունում հնդկացիների շահերը ներկայացնում էր Էլոիզ Քոուբելը Մոնտանա նահանգից, որը հայտնի է Կին-Դեղին թռչուն անվամբ: Հնդկացիների իրավունքների պաշտպանության գործում նրա արժանիքներն ընդունել է նաև ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման:
2012 թ. գարնանը ԱՄՆ դատարանն արդեն պարտավորեցրել էր կառավարությանը 41 նահանգների տարածքներում ապրող հնդկացիներին վճարել ավելի քան մեկ միլիարդ դոլար՝ որպես փոխհատուցում նրանց տարածքների բնական ռեսուրսների օգտագործման համար:









































