Ադրբեջանական Trend լրատվական գործակալության փոխանցմամբ` վաղը ԵԱՀԿ-ն հերթական դիտարկումն է անցկացնելու ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում: Այս մասին հայտարարել է Ադրբեջանի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը:
Վերջինիս հաղորդմամբ՝ դիտարկումն անցկացվելու է Մարտունու շրջանի ուղղությամբ: Հայկական կողմից դիտարկումն անցկացնելու են ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի դաշտային օգնականներ Խրիստո Խրիստովն ու Եվգենի Շարովը:
Շփման գծի հակառակ կողմից դիտարկումն անցկացնելու են ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշչիկը, դաշտային օգնական Իրժի Աբերլեն, կոորդինատոր Փիթեր Կին և անձնական օգնական Ուիլյամ Փրայորը: