Friday, 26 04 2024
Դպրոցը պետք է նաև արժեքներ և դիրքորոշում ձևավորի. 46 մենթոր դպրոցներում մեկնարկել է ուսուցչական համաժողովը
Հանրահավաքի մասնակից մի կին բռունցքով հարվածել է ոստիկանության ծառայողի գլխին. նա ձերբակալվել է
Հայաստանը ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ Ադրբեջանի առաջարկները․ ԱԳՆ
Իրաքյան փասիանսի հայաստանյան հարցերը
20:50
F-16 կործանիչները այս տարի կսկսեն ժամանել Ուկրաինա. Պենտագոնի ղեկավար
Մոսկվան ուզում է բոլորիս դարձնել Սիմոնյան Մարգո. նպատակը մեր պետության լիկվիդացիան է
Կոպիրկինը և հայկական «դիվերսիֆիկացիան»
Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել երկու անձի նկատմամբ․ նրանք հետախուզվում են
Հայաստանի ու Ադրբեջանի սահմանին տեղադրվել է 28 սյուն
20:20
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը դաշնակիցներին կոչ է արել ավելի արագ սկսել զենքի մատակարարումն Ուկրաինային
Քաղաքացու օրը նշվելու է ՀՀ մարզերում և Երևան քաղաքի վարչական շրջաններում
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Ձերբակալվել է «Կրոկուս»-ում տեղի ունեցած ահաբեկչության գործով ևս մեկ կասկածյալ
«Եվրոպական ժառանգության օրերի ճամբար» ծրագիրն ակտիվ փուլում է
Ուղիղ․ Զրույց Ռուբեն Մեհրաբյանի հետ
19:20
Բլինքենը Չինաստանին կոչ է արել օգտագործել իր ազդեցությունը Հյուսիսային Կորեայի և Իրանի վրա
Հայաստանի տարածքում կան փակ ավտոճանապարհներ
ՌԴ ՊՆ փոխնախարարի քրգործը ընդլայնվում է
19:00
Իսպանիան Ուկրաինային Patriot հրթիռների խմբաքանակ կմատակարարի. El País
Իսրայելի բանակը Գազայում 20 կմ թունել է ոչնչացրել
«Պզոն» ակումբներից մեկում հայհոյել է, հարվածներ հասցրել․ նրան մեղադրանք է ներկայացվել
18:40
Ռուսաստանի հետ Իրանի հարաբերությունները նոր մակարդակի վրա են. Իրանի պաշտպանության նախարար
ԱՍՀ նախարարությունը նախատեսում է ներդնել անապահովության գնահատման նոր համակարգ. Վահագն Խաչատուրյանն ընդունել է Նարեկ Մկրտչյանին
18:20
Բլինքենը Պեկինում հայտարարել է, որ ԱՄՆ-ն պատրաստ է Չինաստանի դեմ նոր պատժամիջոցների
Ղրղզստանում վերացրել են հարևան երկրներին թմրանյութեր մատակարարող միջազգային ուղին
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Երեւանի արձագանքը Ալիեւի ձայնին
17:50
Խորվաթիան 6 ֆրանսիական կործանիչ կստանա
Հայաստանի նորոգումը
Ի պատասխան ԵՄ-ի բանաձևի Թբիլիսին խոստացավ ԵՄ-ին օգնել ազատվել սեփական գործակալներից

Հայաստանը «ուրիշի» մանիպուլյացիաների խաչմերուկում

Թուրքիայի ԱԳՆ-ն հերքել է հայ-թուրքական սահմանի հավանական բացման մասին տեղեկությունները, որ տարածվել էին թուրքական մամուլի միջոցով: Ըստ դրանց` Էրդողանը, որ պատրաստվում է դառնալ Թուրքիայի նախագահ, հանձնարարել է բացել հայ-թուրքական սահմանը: Զարմանալի չէ, որ Թուրքիան հերքում է այդ տեղեկությունը: Սահմանի բացման հանձնարարությունը, մեղմ ասած, ծիծաղելի հանձնարարություն էր:

Ըստ ամենայնի, առաջիկա ժամանակահատվածում ականատես կլինենք նմանօրինակ բազում մանիպուլյացիաների: Դա բխում է այն դինամիկ շրջանից, որում հայտնվել է Հարավային Կովկասը աշխարհաքաղաքական վերջին զարգացումների համատեքստում: Ըստ որում` խոսքն, այսպես ասած, բազմավեկտոր մանիպուլյացիաների մասին է: Օրինակ` դրանք կարծեք թե սկսել են վերաբերել ոչ միայն հայ-թուրքական սահմանին, այլ նաև Նախիջևանի խնդրին: Այստեղ իրավիճակը հետաքրքրական զարգացումներ է արձանագրում: Հայկական կողմից օրեր առաջ տեղեկատվություն հրապարակվեց Նախիջևանի ուղղությամբ նոր դիրքերի մասին, հրապարակվեց հեռուստառեպորտաժ, որը բավական բաց տեքստով պատմում էր այդ առաջխաղացման մասին:

Այդ ամենին մի քանի շաբաթ առաջ նախորդել էր Նախիջևանի ուղղության վրա հայ-ադրբեջանական սահմանային միջադեպը, որին զոհ դարձավ երկու հայ զինծառայող: Այս միջադեպն էլ իր հերթին աննախադեպ էր այդ ուղղության վրա, քանզի մինչ այս Նախիջևանի ուղղությամբ իրավիճակը եղել էր միանգամայն հանգիստ, առանց սահմանային միջադեպերի: Դրանից հետո Հայաստանը պաշտպանության նախարարի մակարդակով հայտարարեց Նախիջևանում թուրքական միավորումների առկայության մասին` հավանական համարելով, որ դրանք կարող էին մասնակցություն ունենալ միջադեպերին:

Ադրբեջանը կարծես թե մեծ աղմուկ չի առաջացրել Նախիջևանում հայկական դիրքերի առաջխաղացման կապակցությամբ: Տպավորություն է, որ Ալիևը դա իր խնդիրը չի համարում: Հայաստանում ձևավորված «Նախիջևան» նախաձեռնությունն օրերս հայտարարություն էր տարածել, որում արձանագրում էր, որ Նախիջևանը գործնականում դուրս է Ադրբեջանի վերահսկողությունից: Արդյո՞ք Ալիևը, որի հայրն իշխանության եկավ և այն որդուն փոխանցեց նախիջևանյան կլան կոչվածով, կարող է հրաժարվել Նախիջևանի իրավիճակը վերահսկելուց: Չի բացառվում, որ Ալիևը որոշակի դիվիդենտների դիմաց Նախիջևանը տվել է աշխարհաքաղաքական խաղերի համար «վարձակալության»: Թե ինչքան ժամանակով և ում՝ պարզ չէ: Դա կարող է լինել թե՛ Թուրքիան, թե՛ Ռուսաստանը:

Ի՞նչ կարող է սպասել այստեղ Հայաստանին: Գործնականում ոչինչ: Մի կողմից ոգևորիչ է Նախիջևանի ուղղությամբ հայկական դիրքերի առաջխաղացումը, մյուս կողմից` ակնհայտ է, որ հայկական դիրքերը թույլ են Տավուշում և լուծումներ անհրաժեշտ են Տավուշի, ոչ թե Նախիջևանի ուղղությամբ: Մեկը պետք չէ հակադրել մյուսին, ամեն ուղղություն ունի իր առանձին կարևորությունը, առանձնահատկությունը, նշանակությունը՝ կարճաժամկետ, միջնաժամկետ և երկարաժամկետ իմաստով: Բայց արդյո՞ք Նախիջևանի ուղղությամբ չի հասունացվում յուրօրինակ «բարտեր», որ կարող է խաղարկվել` ինչպես, օրինակ, որոշ դեպքերում խաղարկվել է Արցախի առաջին պատերազմի որոշ դրվագներում: Հայաստանում այդ հարցերի պատասխաններ ստանալը շատ դժվար է, որովհետև այստեղ անգամ շատ ավելի պարզ հարցերի պատասխանն իմացող պաշտոնյա չկա՝ օրինակ, Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի անդամակցության ժամկետի պատասխանը:

Հայաստանն ընդհանրապես պատրաստ չէ տարածաշրջանային մանիպուլյացիաների աշխույժ հոսքին համարժեք արձագանքելուն, քանի որ ինքնիշխան չէ: Հայաստանն ինքը չի որոշում կամ կանխորոշում իր առաջնահերթությունները: Դրանք թելադրվում են: Թելադրանքի ընթացքում ամենևին չի բացառվում զուգադիպություն Հայաստանի շահի հետ: Բայց ամբողջ խնդիրն այն է, որ պետական շահ հասկացությունն անգամ իր ամենաերկարաժամկետ ռազմավարական իմաստով և մի քանի կարևոր հիմնասյուներով հանդերձ ժամանակի ու տարածության մեջ բավական դինամիկ հասկացություն է, հետևաբար դրա ցանկացած դրվագ հնարավոր է առավել արդյունավետ ու անվտանգ սպասարկել միայն ամբողջության մեջ դիտարկելու և մշակման ենթարկելու դեպքում:

Այդ իմաստով, Հայաստանի շահի հետ ոչ բոլոր զուգադիպությունները կարող են լինել ողջունելի, եթե դրանք ոչ մեր, այլ ուրիշի ռազմավարության օղակներից են: Առավել ևս, եթե մեր ռազմավարության բացակայության պայմաններում մենք քիչ թե շատ քաջատեղյակ չենք և չենք տիրապետում նաև այդ ուրիշ ռազմավարության նրբերանգներին: Տվյալ պարագայում, նկատի ունենալով Ռուսաստանի ահռելի ազդեցությունը Հայաստանի արտաքին քաղաքական գործողությունների վրա` կարող ենք ասել, որ այդ «ուրիշը» ամենայն հավանականությամբ հանդիսանում է Ռուսաստանը, որը վերջին շրջանում ակնհայտ կուլիսային պայմանավորվածությունների մեջ է Թուրքիայի և Ադրբեջանի հետ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում