Associated Press-ը տեղեկացնում է, որ անգլիական «Մանչեսթեր Սիթի»-ի ու Արգենտինայի ազգային հավաքականի հարձակվող Կառլոս Տևեսը զրկվել է վարորդական իրավունքից մեքենայի համար սահմանված արագության չափը գերազանցելու համար:
Դատարանն այսպիսի որոշում է կայացրել այն բանից հետո, երբ հաստատվել է Տևեսի՝ մարտի 28-ին կատարած խախտումը:
Տևեսի փաստաբանը հայտարարել է, որ ֆուտբոլիստը չի բողոքարկի դատարանի կայացրած որոշումը:








































