Չորեքշաբթի առավոտյան սկսվել են չիլիացի հանքափորների դուրս բերման գործողությունը 700 մետր խորությունից: Հիշեցնենք, որ 33 հանքափոր արդեն 69 օր գտնվում է մի հանքում, որտեղ պայթյունից հետո փակվել էին բոլոր ելքերը: Այս պահին արդեն դուրս է բերվել մոտ 10 հանքափոր: «Պատանդությունից» յուրաքանչյուրի ազատ արձակման գործողությունը տեւում է մինչեւ մեկ ժամ, քանի որ այն իրականացվում է հատուկ կառուցված թունելով, իսկ հանքափորին վերեւ են բարձրացնում նեղ պարկուճով: յուրաքանչյուր հանքափոր ազատվելուց հետո մի որոշ ժամանակով կհայտնվի բժիշկների հսկողության տակ: