Tuesday, 07 05 2024
Մեհրաբյան online
17:30
Լիտվայում սկսվել է նախագահական ընտրությունների և հանրաքվեի վաղաժամկետ քվեարկությունը
Մենք գիտենք ՀՀ-ում գործակալական ցանցերի մասին. Փաշինյան
17:20
Չինաստանում հիվանդանոցի վրա հարձակման հետևանքով կան զոհեր և վիրավորներ
«Տավուշի փրկության երթ, թե Տավուշից փրկության երթ»
Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի միջև համաձայնագրի նախագիծը ենթադրում է բոլոր պատանդների ազատ արձակում
17:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Ի՞նչ, տաճարը հաղթելու է փողոցին, սրճարանները փակելու ենք մոմի վաճառքի կետ ենք բացելո՞ւ
16:50
Նոր օրենքը կվտանգի Վրաստանի եվրոատլանտյան ուղին. Միլլեր
Կառավարության նիստը տեղի կունենա վաղը
16:40
Լեհաստանում գաղտնալսման սարքեր են հայտնաբերել շենքում, որտեղ տեղի է ունենալու կառավարության նիստ
Գործընթացը «բեկեցինք». հետո՞
Այս պահի դրությամբ լրիվ դրական է՝ ի շահ մեզ. Կիրանցի վարչական ղեկավար
Բաքվի հետ մինչև նոյեմբեր պատրաստ եմ պայմանագիր կնքել հայտնի սկզբունքների շրջանակներում
16:24
Մակրոնը և Սի Ծինփինն անկախ պաղեստինյան պետության ստեղծման կոչ են արել
Հույս ունեմ՝ Ալմաթիի հանդիպումը վերջինը կլինի. նախկին ԽՍՀՄ որևէ երկրում չպետք է բանակցել
16:12
«ԱՄՆ-ն զորքեր Ուկրաինա չի ուղարկելու». Միլլեր
Փաշինյանը` Պուտինի հետ հանդիպման մասին
16:08
FLYONE ARMENIA ավիաընկերության GULFSTREAM G-450 բիզնես դասի օդանավը Հայաստանում է
Մեծ անհանգստություն եմ ապրում, երբ ՀՀ ղեկավարությունը մեկնում է Մոսկվա․ վարչապետի անձը վտանգված է
15:50
Երեք ամիս է՝ Ղրիմի կամուրջով ռազմական բեռ չի առաքվում
ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալը Վենետիկի հանձնաժողովի ներկայացուցիչների հետ քննարկել է «Ազգային փոքրամասնությունների մասին» օրենքի նախագիծը
Այս տարվա առաջին եռամսյակում Հայաստանում տնտեսական ակտիվության ցուցանիշի երկնիշ աճ է գրանցվել
15:30
Մակրոնը և Սի Ծինփինը հանդես են եկել Իրանի միջուկային խնդրի խաղաղ լուծման օգտին
Անահիտ Մանասյանը Ժնևում մասնակցել է Մարդու իրավունքների ազգային ինստիտուտների գլոբալ դաշինքի նիստին
15:20
Վլադիվոստոկում ամերիկացի զինծառայողի են ձերբակալել
15:10
Սի Ծինփինը Մակրոնին կոչ է արել համատեղ ջանքերով կանխել նոր «սառը պատերազմը»
Մհեր Գրիգորյանն ու Իվանա Ժիվկովիչը քննարկել են Հայաստանում ՄԱԶԾ կողմից իրականացվող ծրագրերը
Անվտանգության տարակուսելի երաշխիքը
14:55
Բորելը ԵՄ երկրներին կոչ է արել բոյկոտել Պուտինի երդմնակալության արարողությունը

Ղարաբաղյան հակամարտության շուրջ բանակցությունների ներուժը դեռ չի սպառվել. Ալիև

Ադրբեջանն օգտագործում է քաղաքական և տնտեսական գործոններ Ղարաբաղյան հակամարտության խաղաղ լուծման համար։ Այդ մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը՝ ելույթ ունենալով երկրի դիվանագիտական ծառայության մարմինների ղեկավարների խորհրդակցությունում, հաղորդում է ITAR-TASS–ը։

Ադրբեջանի առաջնորդն ընդգծել է, որ իր երկիրը, ավելացնելով իր ներուժը, ի զորու է կարգավորել խնդիրը ռազմական ճանապարհով։

«Սակայն մենք համարում ենք, որ բանակցությունների ներուժը դեռ չի սպառվել։ Օգտագործելով քաղաքական, տնտեսական ու ռազմական ճնշումը՝ մենք ձգտելու ենք նրան, որ հարցը լուծվի խաղաղ ճանապարհով։ Մեր տնտեսական, քաղաքական և ռազմական պոտենցիալը բավական հզոր է, և այդ գործոնը դրական դեր կխաղա բանակցություններում»,- ասել է Ալիևը։ Նա ընդգծել է, որ հակամարտությունը չի կարող սառեցված մնալ։

Ադրբեջանի նախագահը նշել է, որ չնայած միջազգային միջնորդների ջանքերին, որևէ արդյունք ձեռք չի բերվել հակամարտության լուծման մեջ։

«Մենք այնպիսի տպավորություն ունենք, որ այդ հարցով (ղարաբաղյան) զբաղվող միջնորդները շահագրգռված են ավելի շատ նրանով, որ պահպանվի իրավաճակը ներկա տեսքով։ Նրանց հիմնական հետաքրքրությունն այն է, որ տարածաշրջանում չխախտվի կայունությունը, չլինի պատերազմ։ Մենք նույնպես խաղաղություն ենք ուզում։ Բայց միաժամանակ մենք ուզում ենք մեր հողերը, ուզում ենք ճշմարտության և արդարության վերականգնում, միջազգային իրավունքի հաղթանակ»,- ընդգծել է նա։

Ալիևը նաև համարում է, որ հակամարտությունը պետք է լուծվի «արմատականորեն»։ «Հարցի կիսատ լուծումը կարող լինել միայն փուլ։ Մենք չպետք է մոռանանք գլխավոր նպատակի մասին։ Ադրբեջանցիները պետք է վերադառնան օկուպացված տարածքներ»,- ասել է Ալիևը։ Նա ընդգծել է, որ Լեռնայի Ղարաբաղի հայերը կարող են ստանալ ինքնավարության բարձր կարգավիճակ ադրբեջանական պետության շրջանակներում։ «Մենք առաջարկել ենք դա, և նման մոտեցումը հիմնված է աշխարհում և Եվրոպայում առկա ամենադրական փորձի վրա»,- հավելել է նա։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում