Sunday, 21 06 2026
Իսրայելը չի հեռանա Լիբանանի հարավից․ Նեթանյահու
23:50
Իսպանիան առանց դժվարության հաղթեց Սաուդյան Արաբիային
23:40
Իրանի պատվիրակությունը լքել է Շվեյցարիայում ընթացող բանակցությունների վայրը
23:30
Հնագույն հրաշքի նոր շունչ․ Պարթենոնը՝ վերականգնված տեսքով
Ընդդիմադիր ուժերի դիմումները միավորվել են և քննվելու են հունիսի 26-ին․ ՍԴ
23:10
167 000 դոլարանոց աթոռ, որը փոխում է գույնը՝ կախված լույսից
Սևանա լճի մակարդակի բարձրացումը այսօրվա դրությամբ կազմել է 50 սմ
22:50
Մինիոնները վերադառնում են՝ այս անգամ որպես կինոռեժիսորներ
Վերջին 4 տարում Երևանում ստեղծվել է մոտ 60 հա կանաչապատ տարածք
22:30
NASA-ի գաղտնազերծված նյութերը նոր շոկային քննարկում են առաջացրել Լուսնի մասին
Ե՛վ նոր դպրոց, և՛ նոր մանկապարտեզ՝ Զառ բնակավայրում․ Ռոմանոս Պետրոսյան
22:10
Լուվրի ղեկավարությունը ահազանգում է՝ թանգարանը քայքայվում է
Մոսկվան այլևս գլխավոր խաղացողը չէ. Երևանի և Բաքվի շահերը համընկնում են արտաքին ապակայունացման դեմ
21:50
Ինչո՞ւ է ծովի ջուրը աղի, իսկ գետերինը՝ քաղցրահամ
«Թավշյա» հանդուրժողականության գինը․ ՌԴ միջամտությունը հարվածեց հենց Փաշինյանին
21:30
Ռոբին Հուդին ապաստան տված 1200-ամյա կաղնին «մահացել» է
Ռուսաստանը ի վիճակի չէ պաշտպանելու Ղրիմը՝ կայսերական հպարտության խորհրդանիշը. անհույս վիճակ է
21:09
«Սարդ-մարդը․ Նոր օր» ֆիլմի առաջին մեծ թրեյլեր շուտով էկրաններին
Կենտրոնական Ասիան հաղթահարում է «Ռուսաստանի նախաբաղնիքի» բարդույթը
20:45
Պիկասո և 17 կգ հաշիշ. Ֆրանսիայում գտել են 15 միլիոն եվրո արժողությամբ գողացված կտավը
20:30
«Վարդագույն» էկզոմոլորակի անակնկալը
20:15
Էբոլա վիրուսի Բունդիբուջիո շտամի դեմ մշակվում են երեք նոր պատվաստանյութ
Կիրակնօրյա լրատվական վերլուծական թողարկում
19:50
«Գրեմմի» մրցանակաբաշխության նոր անվանակարգերն ու կանոնների փոփոխությունները
Ողբերգություն Ներքին Գետաշենում. 17-ամյա պատանին խեղդվել է Արգիճի գետում
19:30
Ե՞րբ է լինելու այս տարվա ամենաերկար օրը
19:20
Կանադայում հայտնաբերվել է շուրջ 2 մլրդ տարեկան ջրային պաշար
19:10
Հայտնաբերվել է Մոցարտի կորած ձեռագիրը
19:00
Իրանի և ԱՄՆ-ի միջև ձեռք է բերվել պայմանավորվածություն. Պակիստանի ԱԳՆ ղեկավար
18:50
Ջեյ Դի Վենսը հայտնել է Իրանի հետ բանակցություններում առաջընթացի մասին

Թուրք մտավորականները կարծում են` Թուրքիան մինչև 2015-ը չի ճանաչի Հայոց ցեղասպանությունը

Թուրք մտավորականների գերակշիռ մասը համոզված է, որ Հայոց ցեղասպանության 100-ամյակին ընդառաջ Թուրքիան չի ընդունի 1915 թվականին հայերի նկատմամբ իրականացրած ցեղասպանությունը:

«Ազատություն» ռադիոկայանի փոխանցմամբ՝ հայ-թուրքական հարաբերությունների բարելավման ու Հայոց ցեղասպանության ճանաչման վերաբերյալ հայաստանցի լրագրողների հետ հանդիպումներում թուրք մտավորականների մի մասն էլ ասում էր, որ հայ-թուրքական հարաբերությունների հաշտեցման գլխավոր խոչընդոտը թուրքական կառավարությունն է, որն ազգային փոքրամասնությունների հարցերի լուծման համար գրեթե ոչինչ չի ձեռնարկում:

Թուրք իրավապաշտպան, Մարդու իրավունքների ասոցիացիայի ղեկավար Այշե Գյունայսուն կարծում է, որ Հայոց ցեղասպանության ժխտումը Թուրքիայի անեծքն է, նրա պատիժը: Իրավապաշտպանն ասում է, որ սա Թուրքիան է, այլ ոչ` Եվրոպան, որտեղ, օրինակ, Գերմանիան ընդունեց իր մեղքը հրեաների նկատմամբ: Թուրքիայի պարագայում ժխտողականությունը արտահայտվում է նույնիսկ հայերի գոյությունը ժխտելով, ջնջում են անգամ հայոց պատմության հարուստ հետքերը, նշում է թուրք իրավապաշտպանը` ցավով արձանագրելով, որ ժամանակին մշակույթով հարուստ Արևմտյան Հայաստանն այժմ ամայի մի տարածքի է վերածվել:

«Թուրքիան չկարողացավ խաղաղություն գտնել: Թուրքիայում ժողովրդավարություն չկա», – ասել է իրավապաշտպանը` շեշտելով, որ արյունահեղությունը շարունակվում է մինչ օրս, երբ ապստամբում են քրդերը:

Թուրք լրագրող Հիլալ Կապլանն, ով հայտի է Հայոց ցեղասպանության մասին իր հոդվածներով, ասում է, որ Թուրքիայում 90 տարիների ընթացքում մարդկանց սուտ են ասել: «Ես որպես լրագրող աշխատում եմ իմ լուման ներդնել այս սուտը շտկելու գործում», – ասում է Կապլանը` կարևորելով այս հարցում հասարակության դերը:

«Եթե չես ընդունում, որ քո պատմության մեջ կան բծեր, դրանք չեն մաքրվի: Ես սկսել եմ խոսել 1915 թվականին կատարվածի մասին: Թուրքիան պետք է հասկանա ու ազատ քննարկի մեր պատմության այս հատվածը», – ասել է Կապլանը:

Լրագրողը ասել է, որ իր հոդվածների համար հաճախ է սպառնալիքներ ստանում ազգայնականների կողմից: Միաժամանակ, ըստ Կապլանի, գնալով ավելի շատ մարդիկ են կիրառում ցեղասպանություն բառը, այդ եզրույթը հնչում է հեռուստածրագրերի ընթացքում, գրվում` թերթերում: Կապլանը օրինակ է բերում Հայոց ցեղասպանությանը նվիրված Հասան Ջեմալի գիրքը` «1915 թվականի ցեղասպանություն» վերնագրով: Նա նշում է, որ այդ գրքի լույս ընծայումը մեծ նորություն չէր թուրք հասարակության համար:

Լրագրողը կարծում է, որ «Ակոս» թերթի խմբագիր Հրանտ Դինքի մահը թույլ տվեց պատմությանն ավելի արագ շարժվել: Դինքի մահվանից առաջ մարդիկ վախենում էին անգամ օգտագործել ցեղասպանություն բառը, բայց Դինքի մահից հետո երեք տարվա ընթացքում ցեղասպանության հարցի շուրջ ակցիաներ էին տեղի ունենում Ստամբուլի կենտրոնում:

«Նախկինում ոստիկանությունն այդքան էլ հետաքրքրված չէր ապրիլի 24-ի հիշատակի միջոցառման մասնակիցների անվտանգության ապահովմամբ, սակայն, մեզ շրջապատող ֆաշիստների թիվը գնալով պակասում է», – իր ուրախությունը հայ լրագրողների հետ է կիսում թուրք լրագրողը:

Կապլանն, ինչպես նաև շատ թուրք մտավորականներ, ասում է, որ ցանկանում են օր առաջ տեսնել Հայաստանի և Թուրքիայի միջև հաստատված հարաբերությունները, և վկան դառնալ երկու կողմերի քննարկումներին ու երկխոսություններին, այլ ոչ թե լսել անընդհատ հնչող երկկողմ մեղադրանքներ:

«Հյուրիեթ» թերթի խմբագիր Բարչըն Յինանչն էլ կարծում է, որ հայ-թուրքական հաշտեցում մոտ ապագայում չի լինի, ինչը նա գլխավորապես պայմանավորում է Թուրքիայում սպասվող նախագահական ընտրություններով: Վարչապետ Ռեջեփ Էրդողանը մտադիր է առաջադրվել 2014 թվականի նախագահական ընտրություններին:

«Որպեսզի համոզիչ հաղթանակ տանի, նա հիմա ազգայնականների հետ սիրախաղով է տարված, նա զիջման չի գնա, քանի որ դա ազգայնականների կողմից շատ վատ է ընկալվում», – նկատում է լրագրողը:

Հայ-թուրքական կինոպլատֆորմի ներկայացուցիչ Չիգյդեմ Մաթըրը ևս հոռետես է: Նրա կարծիքով` առաջիկա քսան տարիներին Հայոց ցեղասպանության հարցով Թուրքիայում ոչինչ տեղի չի ունենա:

«Նրանք երբեք չեն ընդունի դա,-ասել է Մաթըրը. – «Եթե մի հրաշք կատարվի, օրինակ, Թուրքիայում հաստատվի սոցիալիստական կառավարություն, այդ հարցը կարող է այլ կերպ լուծվել: Բայց այսօրվա գաղափարախոսությամբ այն մոտակա տարիներին հնարավոր չէ»:

Թուրք գործիչը կարծում է, որ ինչ-որ բան կարող է փոխվել, եթե 2015 թվականին ԱՄՆ-ը 1915 թվականին տեղի ունեցածը որոշի կոչել ցեղասպանություն: Մաթըրը ասում է` այն, ինչ Թուրքիան ժամանակին արեց հայերի հետ, հիմա անում է քրդերի և մյուս բոլոր ազգային փոքրամասնությունների հետ:

«Ողջ մտածելակերպը պետք է փոխվի Թուրքիայում», – ամփոփել է թուրք մտավորականը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում