Եվրահանձնաժողովը ներկայացրել է Եվրամիության 2013թ. բյուջեի նախագիծը՝ 151 մլրդ եվրոյի չափով, որի մեջ մտնում են նաև ոչ բյուջետային միջոցները: Այս մասին հաղորդում է ITAR-TASS-ը՝ վկայակոչելով Եվրահանձնաժողովի տարածած հաղորդագրությունը:
Ավելի վաղ Եվրահանձնաժողովը դիմել էր ԵՄ երկրներին՝ կոչ անելով լրացուցիչ 8.9 մլրդ եվրո ներդնել այս տարվա բյուջեում, մի շարք եվրոպական ծրագրերի ֆինանսավորումն ապահովելու, մասնավորապես մեծ և միջին ձեռնարկությունների և «Էրասմուս Մունդուս»(Erasmus Mundus) ուսանողական ծրագրի հետ համագործակցելու նպատակով:
Սակայն ընկերակցության պետությունները, որոնց ուղղակի ներդրումներից է հենց բաղկացած ԵՄ բյուջեն, ի պատասխան միայն խորհւորդ էին տվել Եվրահանձնաժողովին սովորել ապրել սեփական միջոցներով:
Նոր բյուջեի նախագիծը ԵՄ ֆինանսների նախարարների մակարդակով կքննարկվի դեկտեմբերին: Այն դեպքում, եթե համաձայնություն ձեռք չբերվի, այդ հարցը կարող է ընդգրկվել դեկտեմբերի 13-14-ին նախատեսվող Եվրամիության գագաթնաժողովի օրակարգում: