Այսօր Աֆղանստանի Հոսթ քաղաքում` աֆղանական արևելյան նույնանուն նահանգում տեղի ունեցած ահաբեկչության հետևանքով 38 մարդ վիրավորվել է: Այս մասին հաղորդում է RIA Novosti-ն՝ վկայակոչելով աֆղանական «Տոլո» հեռուստաալիքը: Ավելի վաղ հաղորդվում էր 10 զոհերի մասին::
Հեռուստաալիքի տեղեկություններով՝ պայթյունը տեղի է ունեցել տեղի ժամանակով ժամը 10:50-ին (Երևանի ժամանակով՝ 10:20-ին):
Զոհերի վերաբերյալ տեղի ԶԼՄ-ների և ոստիկանության տեղեկությունները խիստ իրարամերժ են:










































