Sunday, 21 06 2026
22:50
Մինիոնները վերադառնում են՝ այս անգամ որպես կինոռեժիսորներ
22:30
NASA-ի գաղտնազերծված նյութերը նոր շոկային քննարկում են առաջացրել Լուսնի մասին
Ե՛վ նոր դպրոց, և՛ նոր մանկապարտեզ՝ Զառ բնակավայրում․ Ռոմանոս Պետրոսյան
22:10
Լուվրի ղեկավարությունը ահազանգում է՝ թանգարանը քայքայվում է
21:50
Ինչո՞ւ է ծովի ջուրը աղի, իսկ գետերինը՝ քաղցրահամ
21:30
Ռոբին Հուդին ապաստան տված 1200-ամյա կաղնին «մահացել» է
21:09
«Սարդ-մարդը․ Նոր օր» ֆիլմի առաջին մեծ թրեյլեր շուտով էկրաններին
Կենտրոնական Ասիան հաղթահարում է «Ռուսաստանի նախաբաղնիքի» բարդույթը
20:45
Պիկասո և 17 կգ հաշիշ. Ֆրանսիայում գտել են 15 միլիոն եվրո արժողությամբ գողացված կտավը
20:30
«Վարդագույն» էկզոմոլորակի անակնկալը
20:15
Էբոլա վիրուսի Բունդիբուջիո շտամի դեմ մշակվում են երեք նոր պատվաստանյութ
20:00
Կիրակնօրյա լրատվական վերլուծական թողարկում
19:50
«Գրեմմի» մրցանակաբաշխության նոր անվանակարգերն ու կանոնների փոփոխությունները
Ողբերգություն Ներքին Գետաշենում. 17-ամյա պատանին խեղդվել է Արգիճի գետում
19:30
Ե՞րբ է լինելու այս տարվա ամենաերկար օրը
19:20
Կանադայում հայտնաբերվել է շուրջ 2 մլրդ տարեկան ջրային պաշար
19:10
Հայտնաբերվել է Մոցարտի կորած ձեռագիրը
19:00
Իրանի և ԱՄՆ-ի միջև ձեռք է բերվել պայմանավորվածություն. Պակիստանի ԱԳՆ ղեկավար
18:50
Ջեյ Դի Վենսը հայտնել է Իրանի հետ բանակցություններում առաջընթացի մասին
18:40
Գերմանիան գաղտնի բանակցել է «Թալիբանի» հետ․ վտանգավոր աֆղանցիները կարտաքսվեն
18:30
Սթարմերը հրաժարական կտա. Թրամփ
«Բաց դաս» ծրագրի շրջանակում ԱԺ են այցելել մարզերի և մայրաքաղաքի մի շարք ուսումնական հաստատությունների սաներ
18:10
«Կհարվածենք ավելի ուժեղ»․ Թրամփի վերջնագիրը Իրանին
Հայաստանի բասկետբոլի կանանց ընտրանին սկսում է պայքարը փոքր երկրների Եվրոպայի առաջնությունում
17:50
Իրանը կդադարեցնի ԱՄՆ-ի հետ բանակցությունները, եթե Լիբանանում հրադադար չհաստատվի․ Tasnim
«Chevrolet»-ը տшպալել է 3 բետոնե էլեկտրասյուն․ ավտովթար՝ Ավան-Առինջում
ՑԱԽԱԼ-ը ոչնչացրել է ՀԱՄԱՍ-ին 170 մլն դոլար փոխանցած ահաբեկիչների
Նիկոլ Փաշինյանը պատարագի է մասնակցել Նոր Նորքի Սուրբ Սարգիս եկեղեցում
17:10
Իրանը ներկայացրել է իր ակնկալիքները ԱՄՆ-ի հետ Շվեյացարիայում կայանալիք բանակցություններից
The Guardian. Գագիկ Ծառուկյանի քաղաքական անկումն ու Հիսուսի արձանի մեգանախագիծը

Աբխազական երկաթուղու վերաբացումը խիստ կարևոր է Հայաստանի համար. Տիգրան Սարգսյան

Հայաստանի Հանրապետության վարչապետ Տիգրան Սարգսյանը Interfax-ին տված հարցազրույցում անդրադարձել է Վրաստանի հետ հարաբերություններին, մասնավորապես` վրաց-աբխազական երկաթուղային ճանապարհի վերագործարկման հարցին:

Տ. Սարգսյանի խոսքով՝ երկաթուղային ճանապարհի վրաց-աբխազական հատվածի բացումը խիստ կարևոր է, ինչը նշանակում է Վրաստանի միջոցով երկաթուղային հաղորդակցությամբ բեռնափոխադրումներ իրականացնել Ռուսաստան ու հակառակ ուղղությամբ: Դա զգալիորեն կբարելավի տրանսպորտային լոգիստիկան և կնվազեցնի ծախսերը ներկրողների ու արտահանողների համար:

«Ոչ ոքի համար գաղտնիք չէ, որ Հայաստանի համար, որի սահմանների մեծ մասը փակ է Ադրբեջանի ու Թուրքիայի կողմից, յուրաքանչյուր նոր տրանսպորտա-լոգիստիկա-փոխանցումային միջանցք հավելյալ պայմաններ է ստեղծում արտադրության զարգացման ու ընդլայնման, առևտրի, զբոսաշրջության համար: Այնպես որ` այս հարցում ոչ մի կասկած չի կարող լինել: Ինչ վերաբերում է տեխնիկական հարցերին, ապա չեմ կարծում, թե դա հիմնական խնդիրն է՝ կապված երկաթուղային ճանապարհի գործարկման հետ, քանի որ կան ընկերություններ, որոնք պատասխանատու են երկաթուղային ճանապարհի շահագործման համար»,- ասել է նա:

Հարցին՝ արդյոք Հայաստանը չի՞ ծրագրում ինչ-որ այլ կարգի մասնակցություն, օրինակ՝ միջնորդական, ՀՀ վարչապետը պատասխանել է, թե այդ հարցը դեռ չի քննարկվել, քանի որ այսօրվա դրությամբ օրակարգում նման միջնորդական կամ լոբբիստական միջոցառում նախատեսված չէ: Նրա խոսքով` ժամանակ է անհրաժեշտ` հասկանալու համար, թե ինչպես պետք է կարգավորվեն երկկողմ հարաբերությունները: «Այստեղ պետք է աշխատել չվնասելու սկզբունքով»,- ասել է վարչապետը:

Interfax-ի այն հարցին՝ արդյոք սկսվե՞լ է Երևանից Բաթում ավտոճանապարհի կառուցումը, և ի՞նչ քաղաքական կամ տնտեսական դիվիդենդներ կստանա Հայաստանն այդ նախագծից, Տիգրան Սարգսյանը պատասխանել է` դա լինելու է Հյուսիս-Հարավ ավտոմոբիլային ճանապարհ, որը Հայաստանը սկսել է իրականացնել Ասիական զարգացման բանկի հետ համատեղ՝ ստորագրելով 500 մլն դոլարի վարկային ռեսուրսների ներգրավման մասին համաձայնագիր: Նրա խոսքով` նման ծրագիր գոյություն ունի նաև Վրաստանի տարածքում՝ դարձյալ ՎԶԵԲ-ի հետ համատեղ:

«Այդ արագընթաց ճանապարհները կմիավորվեն: Մենք դրանում շահագրգռված ենք, քանի որ Հայաստանի տարածքում մինչ օրս չկային ժամանակակից արագընթաց ճանապարհներ, որոնք կհամապատասխանեին միջազգային չափանիշներին: Դրանք, իհարկե, շատ թանկ ճանապարհներ են, սակայն հասկանալի է, որ այդ թանկ լինելը պայմանավորված է այն տեխնիկական պայմաններով ու չափանիշներով, որոնք մենք այսօր ներդնում ենք: Հյուսիս-Հարավ ավտոմայրուղու շինարարության ընդհանուր արժեքը գնահատվում է 1,5 մլրդ դոլար»,- նշել է Տիգրան Սարգսյանը:

Նա հավելել է նաև, որ Ասիական զարգացման բանկը աշխատանքը համակարգում է նաև այլ վարկատուների հետ, որոնք հետագայում պետք է մասնակցեն նախագծի ֆինանսավորմանը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում