Չավի Հերնանդեսը «Լևանտե»-ի դեմ խաղից հետո կիսվել է տպավորություններով:
«Հիանալի խաղ ցուցադրեցինք թե՛ պաշտպանությունում, թե՛ հարձակման գ ծում: Բացի այդ, հիանալի խաղաց Վալդեսը, ով հետ մղեց նաև 11 մետրանոցը:
Այն, որ դաշտում էին ակումբի 11 սաներ, անհավանական իրադարձություն էր: Սա ցույց է տալիս, թե ինչքան լավ աշխատանք է կատարել ակումբը երկար տարիներ: Մենք հենց սրան ենք ձգտում: Հիշում եմ՝ մի ժամանակ Լուի վան Գալն ասաց, որ ցանկանոմ է դաշտում տեսնել «Բարսելոնա»-ի 11 սաների միաժամանակ, ու ահա նրա երազանքը իրականացավ:
Ուրախ ենք, որ «Ռեալ»-ից առաջ ենք արդեն 11 միավորով: Բայց մենք մտածում ենք միայն մեր խաղի մասին ու փորձելու ենք առաջ պոկվել մեր հետապնդողից», – Չավիի խոսքերն է մեջբերում ակումբի պաշտոնական կայքը:





































