«Մթնշաղ» ֆիլմի եզրափակիչ մասն արդեն երկրորդ շաբաթն է՝ գլխավորում է հյուսիսամերիկյան վարձույթի ամենաշահութաբեր ֆիլմերի ցուցակը,- հաղորդում է France-Presse-ը:
Նոյեմբերի 23-25-ը «Մթնշաղ. Սագա. Լուսաբաց. Մաս 2-րդ» ֆիլմը հավաքել է 43 միլիոն դոլար, իսկ նոյեմբերի 21-25-ը՝ ԱՄՆ-ում գոհաբանության օրվա կապակցությամբ հինգ արձակուրդային օրերի ընթացքում ֆիլմից ստացված շահույթը գերազանցել է 64 միլիոնը: Հյուսիսամերիկյան վարձույթում ֆիլմն, ընդհանուր առմամբ, հավաքել է 226 միլիոն դոլար:
Երկրորդ հորիզոնականում է հայտնվել Ջեյմս Բոնդի մասին պատմող նոր ֆիլմը՝ «Սքայլֆոլի կոորդինատները»: Հանգստյան օրերի ընթացքում ֆիլմը հավաքել է 36 միլիոն դոլար, իսկ հինգ արձակուրդային օրերի ընթացքում՝ 51 միլիոն դոլար, ընդհանուր շահույթը հասել է 221 միլիոն դրամի:
Երրորդ տեղը զբաղեցրել է ԱՄՆ-ի 16-րդ նախագահի կյանքին նվիրված «Լինքոլն» ֆիլմը, որը մեկ շաբաթվա ընթացքում հավաքել է 34 միլիոն դոլար:
Չորրորդ հորիզոնականում հայտնվել է «Երազների պահապան» մուլտֆիլմը, իսկ հինգերորդում՝ «Պիի կյանքը» դրաման:






































