Ավստրալիայի կառավարությունը ներողություն է խնդրել տղամարդկանցից և կանանցից` զինված ուժերի նախկին ծառայողներից, որոնք ծառայության ընթացքում բռնության են ենթարկվել, հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը:
Վերջին մի քանի ամսիներին այդպիսի դեպքերի մասին մոտ 1000 մարդ է հայտնել:
Որոշ դեպքեր թվագրվում են 1950-ականներին: Անկախ ռազմական հետախուզական խումբը սկսել է ուսումնասիրել այդ բողոքները:
Ավստրալիայի պաշտպանության նախարար Սթիվեն Սմիթը նշել է, որ շատ զինծառայողներ ամոթ են ապրել ` իրենց զինակիցների կողմից այդպիսի վերաբերմունքի արժանանալով:









































