Այսօր Ազատության հրապարակում տեղի ունեցավ ՀՀ պետական խորհրդանշաններով ավանդական քայլերթը՝ ուղեկցված համերգային ծրագրով:
Քայլերթի մասնակիցները դուրս եկան Օպերայի ծառայողական մուտքից և շարժվեցին Մաշտոցի պողոտայով: Երթի մասնակիցները այնուհետև շարժվեցին դեպի Հանրապետության հրապարակ, որը երթևեկության համար մասամբ փակ էր: Հրապարակից երթի մասնակիցները Աբովյան, Թումանյան փողոցներով քայլերթով վերադարձան Ազատության հրապարակ:
Քայլերթին մասնակցել են տարբեր մարզերից և Երևանի վարչական շրջաններից երիտասարդներ և երեխաներ, ինչպես նաև մի շարք հասարակական կառույցների ներկայացուցիչներ: Քայլերթին մասնակցել են նաև հաշմանդամություն ունեցող անձինք:
Երթի ընթացքում Հայոց եռագույնը ծածանվում էր երկնքում, այն ամրացված էր ԱԻՆ ուղղաթիռին:
Միջոցառմանը ոչ մի պետական պաշտոնյա չի մասնակցել:
Առավել մանրամասն՝ տեսանյութում: