Ֆրանսիայի ամենաազդեցիկ ընդդիմադիր «Միություն հանուն ժողովրդական շարժման» կուսակցությունը խոր ճգնաժամում է հայտնվել կուսակցական ղեկավարության ընտրությունների պատճառով: Կուսակցության ներկայիս առաջնորդ Ժան-Ֆրանսուա Կոպեն և Սարկոզիի կառավարության վարչապետ Ֆրանսուա Ֆիյոնը իրենց հաղթող են հայտարարել: Կուսակցության փրկության համար կանչվել է նրա հիմնադիր Ալեն Ժյուպեն: Երեկ երեկոյան նա հանդիպել է հավակնորդների հետ, որպեսզի խուսափեն վատթարագույնից՝ պառակտումից: Այս մասին գրում է Kommersant-ը:
Նախագահական և խորհրդարանական ընտրություններում պարտված կուսակցությունը չի կարողանում լուծել նաև նոր առաջնորդի ընտրության խնդիրը: Հայտարարվում են պաշտոնական արդյունքները, համաձայն որոնց՝ 26 ձայնի առավելությամբ հաղթել է Ժան-Ֆրանսուա Կոպեն: Այնուհետև կուսակցական վերահսկման հանձնաժողովը խոստովանում է, որ ձայների հաշվարկից դուրս են մնացել երեք արտասահմանյան դեպարտամենտների (Նոր Կալեդոնիա, Մայոտա, Ուոլիս և Ֆուտունա) տվյալները:
Այդ ժամանակ թեկնածուներից յուրաքանչյուրը հայտարարում է, որ «թույլ չի տան իրենից հաղթանակը գողանալ»:
«Իմ կուսակցության պատիվը սպռանալիքի տակ է»,- ասել է Ֆրանսուա Ֆիյոնը և խնդրել Ալեն Ժյուպեի միջնորդությունը՝ ստեղծելու ճգնաժամից դուրս գալու հանձնաժողով:
Ալեն Ժյուպեն խոստացել է նոր հանձնաժողով կազմել, որտեղ կլինեն թեկնածուներից մեկական և երկու անկախ ներկայացուցիչներ: Նա խոստացել է հարցը լուծել երկու շաբաթվա ընթացքում, իսկ մինչ այդ խնդրել կողմերին դադարեցնել ԶԼՄ-ներում վիրավորանքեր փոխանակելը:





































