Monday, 13 05 2024
Ուղիղ․ Բագրատ Սրբազանը ամփոփում է օրը Սուրբ Աննա եկեղեցում
Վայոց ձորում վայրի կենդանիների պատճառով գյուղերին հասցված վնասը մեղմելու նպատակով ծրագիր կիրականցվի
Վարչապետն աշխատանքային այցով մեկնել է Դանիայի Թագավորություն
Լիսկայից կբռնագանձվի Երևանում 5 անշարժ գույք, այդ թվում՝ առանձնատունը, 3 ավտոմեքենա և 9 մլրդ դրամ
Վարչապետին է ներկայացվել Միջազգային իրավական հարցերով ներկայացուցչի գրասենյակի 2023թ. գործունեության հաշվետվությունը
19:20
Քենիայում ջրհեղեղների հետևանքով մահացածների թիվը գերազանցում է 270-ը
Եվրոպական հանձնաժողովի գործադիր փոխնախագահ Դոմբրովսկիսը Հայաստանում կմասնակցի ՎԶԵԲ տարեկան հանդիպմանը
Ասում են՝ Ոսկեպարով Արցախ են գնալու․ խիստ դատարկ և առավելապաշտական բովանդակություն
18:50
ԵՄ-ում հայտարարել են մասնակիորեն ռազմական տնտեսության անցնելու մասին՝ Ուկրաինային աջակցելու համար
Սա հիբրիդ զանգված է միջնադարյան կղերականության և սովետառուսական քաղքենիության
18:30
Լեհ ֆերմերները հացադուլ են սկսել Սեյմի շենքում
Ռևանշ է․ նպատակը ՀՀ-ն ամբողջությամբ ռուսական իմպերիային ենթարկեցնելն է
Հայաստանում կարմրուկի լաբորատոր հաստատված դեպքերի թիվը հասել է 399-ի՝ մեկ շաբաթում ավելանալով 10-ով
ԵԱՀԿ նախագահողը Արցախի հարցը չի համարում փակված
ՀՀ ԱԺ նախագահը ԵԱՀԿ գործող նախագահին է ներկայացրել Ադրբեջանում ապօրինի պահվող հայ ռազմագերիների, քաղաքացիական անձանց Հայաստան վերադառնալու հրամայականը
17:48
Հնդկաստանը Իրանի Չաբահար նավահանգիստը 10 տարով գործարկելու պայմանագիր է ստորագրել
Գազայում նախազգուշացրել են վառելիքի պակասի պատճառով հիվանդանոցների աշխատանքի մոտալուտ դադարեցման մասին
17:44
Հանդիպել են Թուրքիայի նախագահն ու Հունաստանի վարչապետը
Զբոսաշրջության կոմիտեի նախագահն ազատվել է պաշտոնից
Իվանիշվիլիի համալսարանի ուսանողները միացել են բողոքի ցույցերին
17:40
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
17:30
Բլինքենն ու Իսրայելի ՊՆ նախարարը քննարկել են իրավիճակը Ռաֆահում
Գազայում զոհերի թիվը հատել է 35.000-ը
«Մանրամասներ»․ Դավիթ Ստեփանյանի հետ
Թող սրբազանն ինքը պատմի, թե ինչպես չի վերընտրվել Կանադայի թեմի առաջնորդ. ինչը շատ հազվադեպ երևույթ է
Բանկերի հասանելիությունը հաշմանդամություն ունեցող անձանց համար բանկերի օրակարգում է
Բագրատ Գալստանյանը Գրողների միությունում է
Բուժաշխատողների համար կսահմանվի պարտադիր դասընթացների ցանկ՝ կոնկրետ իրավիճակով պայմանավորված
Նախարարը ներկայացրել է անապատացման ու երաշտի կանխարգելմանն ուղղված Հայաստանի ձեռնարկած քայլերը
16:50
Բրազիլիայում հեղեղումների զոհերի թիվը հասել է 143-ի

«Այսօր օրակարգի և տեսլականի խնդիր ունենք». Նվարդ Մանասյան

«Առաջին լրատվական»-ի Realpolitik հաղորդաշարի հյուրն է քաղաքագետ, փորձագետ Նվարդ Մանասյանը:

 -Հարափոփոխ մեր ժամանակներում մենք այդպես էլ չենք կարողանում բեկում մտցնել մեր կյանքում, հանրային կյանքում: Վերջին տարիներին հույսը քաղաքական ուժերից տեղափոխվել էր դեպի հանրային, հասարակական քաղաքացիական հատված: Այստեղ էլ նոր հիասթափությունների փուլ է սկսվում այն լոկալ անհաջողություններից, որ վերջին շրջանում արձանագրվեցին: Ինչպե՞ս ճեղքել այս պատը և մտնել նորից ստեղծարար փուլ:

-Երկու զուգահեռ պրոցեսներ են ընթանում: «Դեմ եմ»-ը առանձնացել է, որտեղ նոր դեմքեր հայտնվեցին: Որպես կանոն, ակտիվացած քաղաքացիների խումբ կար, որը մի խումբ հարցերով էր ընդվզել: Հստակ էր, որ այդ մարդիկ արժեքային որոշումներ ունեն և հասկանում են, որ, ասենք, Աֆրիկյանների տունը չի կարելի քանդել: Դրա հետ մեկտեղ՝ երկու բան ունենք. անտարբեր մեծ հատված, որը արժևորման սանդղակ չունի: Միջին խավը պետք է շատ ավելի արժևորված ակտիվություն ունենա քաղաքացիական հատվածում, և դա կբերեր դրական ֆիլտրերի գոյացման: Մեզ մոտ բացասական ֆիլտրեր են գոյացել, որովհետև այդ արժեքային խզումը՝ դրանից չառաջացող բովանդակության պայմաններում, բերում էր ունիվերսալ բովանդակություն, որը գումարն էր: Եվ գումարով շատ հեշտ կարող են մարդուն գնել:

-«Դեմ եմ»-ով մենք շատ խանդավառ էինք, և նրանք իսկապես կարողացան որակ ապահովել, բայց հիմա տղաները սկսել են հեռանալ. հիասթափություն, ի՞նչ անել: Տպավորություն է, որ, փաստորեն, «Դեմ եմ»-ում կար նաև սեփական գրպանից այն կողմ չտեսնելու ընդհանուր խնդիր, որ նրանք այստեղ հուսահատվելով՝ այլ տեղ իրացվելու, այլ տեղ պայքարելու դաշտ իրենց համար չտեսան:

-Կարծում եմ՝ քաղաքացիական ընդվզումները, որպես այդպիսին, արդեն «դեմ»-ի օրակարգ են, և այնտեղ պետք է քաղաքացիական խմբերի և քաղաքաական կուսակցությունների բովանդակային հարաբերություններ գոյանան, որոնք թույլ կտան համակարգային ձևակերպումներ անել: Եվ այդ դեպքում մարդը, որը քաղաքացիական ընդվզման մեջ էր, կհասկանար, որ որոշակի օրակարգ են առաջարկում: Եվ այդպիսի շատ խնդիրներ արժեքային փոխկապացվածություն ունեն, օրինակ, ենթադրենք՝ խոսքի ազատության հետ: Դրանք բոլորը փոխկապակցված են սեփականության իրավունքի հետ և մի շարք այլ իրավունքների հետ, և այդ իրավունքները աբստրակցիաներ չեն և մինչ օրս մեզ աբստրակցիա են թվացել, այնպես, ինչպես անկախությունը բացարձակ աբստրակցիա էր, և մարդիկ ծիծաղով էին մոտենում այդ ամենին, բայց հիմա որպես իրականություն՝ դա մենք տեսնում ենք:

Մենք ունենք արտաքին քաղաքականություն, մենք կարող ենք դա քննադատել, բայց մենք այն ունենք: Հիմա՝ նույնը մյուս արժեքների մասին, և այդ արժեքները աբստրակցիայից դեպի գործառնական քաղաքական մակարդակ բերողները քաղաքական կուսակցությունները պետք է լինեն: Եվ այդտեղ մարդիկ, ովքեր ընդվզել են, պետք է կարողանան ինչ-որ իմաստով շփման կետեր ունենալ՝ ակտիվ երկխոսության մեջ ձևակերպելով ամբողջական օրակարգի շրջանակը, որը պլատֆորմ է:

Նախկինում փորձեր եղել են ներկայացնելու:Դրանք շատ արագ վարակիչ ազդեցություն են ունեցել: Կուսակցությունները, անգամ գաղափարական տարբերությունները մի կողմ դնելով, փորձել են համարյա ամբողջապես կրկնօրինակել վատ բաները՝ քաղաքական փաթեթները, որն առաջարկել են: Այդպես չէր լինի, եթե շատ ավելի գիտակից ընտրախավ ունենայինք, և այդ շերտը մեծ լիներ: Եթե մեծ լիներ, մեզ համար այդքան հեշտ չէր լինի մեր երկրում տեսնել այն ընտրախախտումները, որոնք տեսել ենք: Բոլոր տեղերում կան շեղումներ, և դրանց մասին նաև հրապարակումներ կան, բայց այդ շեղման գործակիցն այսքան մեծ չէր լինի, որ կարող էր այսպիսի որոշիչ դեր ունենալ: Օրինակ՝ մենք կարող ենք խորհրդարանում ունենալ մեծամասնություն, որն ունենար կշիռ ունեցող փոքրամասնություն: Քանակը նաև բերում է որոշակի որակական փոփոխությունների, բայց մենք, ունենք այս ընդհանուր իրավիճակը: Ես իմ գրպանի կորստից, հիմնական կարիքներից դժգոհ լինելով՝ փոխկապակցվածություն չեմ տեսնում, թե այս կարիքները արժեքային իմաստով որտեղ են խզել, և առաջինը որոշում են հեռանալ, որովհետև երկար չեն կարող կարիքները չբավարարել:

-Ո՞վ է ավելի շատ մեղավոր. իշխանությո՞ւնը, թե՞ ընդդիմությունը:

-Պետք է ժամանակային առումով նայել: Ինչպե՞ս հայտնվեցինք մի իրավիճակում, որտեղ մենք չունենք բավարար ռեսուրսներ ներառական կյանք կառուցելու համար, երբ մենք զրոյական խաղի պայմաններում ենք:

Սկսենք նրանից, որ Խորհրդային Միությունից դուրս եկանք հավասար աղքատության պայմաններում: Բայց այն ժամանակ մենք ունեինք օրակարգ, որը մասամբ լուծել ենք և վստահ եմ՝ էլի լուծելու ենք: Մենք այսօր օրակարգի և տեսլականի խնդիր ունենք:

Մեզ համար Ղարաբաղն այսօր էլ օրակարգ է, չէ՞: Ինչո՞ւ չենք կարողանում կազմակերպվել Ղարաբաղի շուրջ:

-Այդ դեպքում աշխարհաքաղաքական զարգացումներին երևի թե պետք է նայենք և էլի պատմական զարգացումներին նայենք՝ չլուծված կայսրության խնդրին վերադառնալով:

Մեր ընդդիմությունը ռուսական հակումներ ունեցող և ընդգծված հակառուսական տրամադրություններ չդրսևորող պատկեր ունի: Այստեղ դժվար է նաև ներսում քաղաքական ուժերի օգնությամբ առաջացնել այդ տրամադրությունները, որպեսզի կարողանանք նաև բալանսավորել դաշտը:

-Ինչ-որ իմաստով բացասական դիտարկելով՝ նաև ժառանգականության իմաստով նայենք՝ ովքեր են հիմա քաղաքական դեմքերը թե՛ իշխանական ճամբարում, թե՛ ընդդիմությունում: Մարդիկ ովքեր բարձրացրին Ղարաբաղի օրակարգը, և օրակարգը դեռևս լուծված չէ: Ես չեմ կարող պատկերացնել անգամ ամենաադապտիվ քաղաքական գործչի, ով կարող է մոռանալ այն քաղաքական օրակարգը, որով եկավ թատերաբեմ: Մեզ համար և՛ քաղաքական իմաստով, և՛ տնտեսական, սոցիալական իմաստով մի գործընթացի մեջ ենք մտել, որը ես չեմ ուզում առանձնացնել ընդհանուր հատուցման օրակարգից: Օսմանական ժառանգության հատուցման խնդիրը. ինձ համար դա հատուցման օրակարգի մի մասն է և սկիզբը: Եվ սա լուրջ սոցիալ-տնտեսական, կենցաղային հետևանքներ ունի հայ ժողովրդի համար: Մեր արտագաղթը, բոլոր էմոցիոնալ բաները մի կողմ դնելով, հիմնարար պատմական հենք ունի: Մենք աշխարհաքաղաքական լուծում պետք է տանք մեր պետականաշինության, սոցիալ-տնտեսական, ժողովրդավարական խնդիրներին: Այսինքն՝ մեզ համար աշխարհաքաղաքականությունը ճիշտ հասկանալ, ճիշտ գնահատել: Ինչ-որ իմաստով նաև լինել և՛ կոմպլեմենտար, և՛ թվալ անսկզբունքային, բայց այդ հանգույցը լուծել և հետո նոր վերադառնալ պետական նոր համակարգի: Հիմա պետք է ձևակերպել այդ հարցերը, հասկանալ խնդիրները, նաև միջին խավի հետ լուրջ կոնստրուկտիվ հարաբերության մեջ մտնել:

-Այսինքն՝ պատահական չե՞ն այս թայմաութները, այս անորոշությունները, գուցե կարելի է օրինաչա՞փ համարել:

-Կարծում եմ՝ այնտեղ օրինաչափություններ կան: Կարծում եմ, որ հիմա էներգետիկ պլաստեր կան, օրինակ, որոնք լուրջ դերակատարություն ունեն: Դրանք զուտ տնտեսական միջոցների գոյացման աղբյուրներ չեն, դրանք աշխարհաքաղաքական նաև լծակներ են և օգտագործվում են բոլորի կողմից: ԵՏՄ-ի մասին խոսակցությունները արժեքային իմաստով քաղաքակրթական հենք չունեն:

Իրադարձությունների լույսի ներքո Հայաստանի դիրքը պետք է վերաճշտենք: Ես շատ մեծ հույս ունեմ, որ Հայաստանը Իրանի նման քաղաքականություն կկարողանա վարել: Քաղաքականությունդ կարող ես բերել լուսանցքային վիճակների, այսինքն՝ հաստատունի հասնող մաքսիմալ վիճակների, որտեղ ամեն ինչ ոչնչանում է, բայց դրանով չոչնչանալ, կարողանալ դրանից հետո նոր շրջափուլում վերաիմաստավորել ամբողջ պետական համակարգը: Իրանը դրա փորձառությունն ունի, մենք էլ կարող ենք, և ես վստահ եմ, որ կարող ենք:

Թուրքիայից, Իրանից, Ռուսաստանից վերադառնանք Երևանի կենտրոն: Այս համատարած միջակությունը, այս համատարած անընդունակությունը և դիմադրողականության պակասը, որ ամեն օր է: Իշխանության ներսում մեր կառավարիչները, նախարարները, մարդիկ, ովքեր պետք է իրական օրակարգ ձևավորող և թելադրող լինեն… Ինչպե՞ս ճեղքել այս վիճակը, երբ օլիգարխիայի դեմ պայքարելու են դուրս եկել օլիգարխները: Ինչպե՞ս հավատալ այս քաղաքականությանը, երբ մյուս հատվածում պահանջներ են ներկայացվում, և կասկածելի գործարքներ են ի հայտ գալիս նույն իշխանության հետ, և ամեն անգամ դրանք նոր հիասթափության ալիք են առաջացնում, նոր հուսահատություն առաջ բերում: Ինչպե՞ս ճեղքել այս վիճակը:

-Ես կարծում եմ՝ նույն օլիգարխը օլիգարխի դեմ պայքարը լավ բան պետք է դիտարկել, փաստորեն, մոնոլիտը ճեղքվեց: Մարդիկ, ովքեր նույն տնտեսության մեջ են, նույն պայմաններում կարողանում էին հարկային դաշտից դուրս կուտակել հարստություն, հիմա գոնե երկբջիջ դարձավ: Ռեսուրսը երկրում չի շատացել, բոլոր պրոցեսները դրա մասին են խոսում՝ մարդկանց գրպան մտնելը, էլեկտրաէներգիայի թանկացումը, չնայած եթե համեմատենք մյուս երկրների հետ, Ռուսաստանից մենք լավագույն պայմաններով ենք ստանում էներգակիրներ: Ռեսուրսը քչացավ, ինչ-որ մեկը պետք է զրոյական խաղի պայմաններում, որովհետև մենք չունենք էքսպանս, և դա էլ օրակարգի մեջ պետք է լինի: Ղարաբաղի հարցը պետք է լուծվի: Ոչ մեկը թող չասի, որ առանց դրա կարելի է ժողովրդավարություն կառուցել: Դա դեռ սկիզբն է, դրանից ավել պետք է լինի, որպեսզի կարողանանք նորմալ տնտեսություն կառուցել: Հիմա ինչ-որ մեկը պետք է կորցնի, և մեզ՝ քաղաքացիներիս համար, սա հնարավորության պատուհան է:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում