1995թ. Հայաստանում ընդունվեց Սահմանադրությունը: 10 տարի անց Մայր օրենքը փոփոխության ենթարկվեց, փոփոխություններ հիմա էլ են սպասվում, բայց հասարակության մեծ մասը այդպես էլ չկարողացավ ամբողջությամբ իրացնել իր սահմանադրական իրավունքները:
Քաղաքացիների մեծ մասն այսօր Սահմանադրության մասին միանշանակ չի արտահայտվում: «Առաջին լրատվական»-ի հարցախույզին մասնակցած քաղաքացիներից շատերն անգամ չկարողացան լիարժեք խոսել սահմանադրական նորմերի, իրավունքների, պարտականությունների մասին, իրազեկ քաղաքացիներից շատերն էլ նկատեցին, որ մեր երկրում Սահմանադրությունը հարմարեցվում է այս կամ այն իշխանավորի շահերին, իսկ վերջնարդյունքում Սահմանադրությունը ոտնահարվում է՝ հակասահմանադրական օրենքների գործողությունների ու կամայականությունների պատճառով:
Քաղաքացիներից շատերը հիասթափված են, ասում են՝ բազմաթիվ առիթներ կան, օրինակ՝ կուտակային կենսաթոշակների մասով, ինչպես նաև այս կամ այն խնդրով կազմակերպվող ակցիաների ժամանակ ոստիկանների դրսևորած պահվածքի պատճառով: Նրանք նշեցին, որ մեր երկրում այն իշխանությունները, որոնք պետք ծառայեն ժողովրդին, բոլորովին այլ գործողություններ են կատարում ՝ հօգուտ իրենց, որի պարագայում Սահմանադրության մասին խոսելն ավելորդ է:
Առավել մանրամասն՝ մեր տեսանյութում: