Անգլիական «Մանչեսթեր Սիթի»-ի գլխավոր մարզիչ Ռոբերտո Մանչինին Անգլիայի Պրեմիեր Լիգայի 13-րդ տուրի շրջանակներում կայացած «Չելսի» – «Մանչեսթեր Սիթի» խաղից հետո խոսել է հանդիպման մասին:
««Սթեմֆորդ Բրիջ» մարզադաշտում ընթացող խաղերը միշտ էլ բարդ են ստացվում: Այսօր մենք լավ խաղացինք, միայն չբավարարեց այն, որ չէինք կարողանում վերջին փոխանցումը կատարել:
Առավելության հասնելու լավ հնարավորություններ ունեինք, սակայն իրականություն չդարձրինք: Կարծում եմ՝ մենք կորցրինք երկու միավոր»,- BBC-ն փոխանցում է Մանչինիի խոսքերը:







































