Սիլվեստեր Ստալոնեն ոչ միայն մարտաֆիլմերի հերոս է, այլը 17-ամյա գեղեցկուհի դստեր`Սոֆիայի համար սիրող հայր:
Օրերս փարիզյան ճոխ հյուրանոցներից մեկում` Crillon-ում, տեղի է ունեցել առաջնելույթի ավանդական պարահանդես, որին Սիլվեստերը, որը վերջերս Կլիչկո եղբայրների հետ ներկայացրել էր «Ռոկի» մյուզիքլը, գնացել է դստեր ուղեկցությամբ:
Նման երեկույթների ավանդույթը սկիզբ է առել 1992 թվականին: Ամեն տարի կազմակերպիչները հրավիրում են 20 երիտասարդ աղջկա` ամենահայտնի ընտանիքներից:
Ստալոնեի դուստրը, որը կրկին բռնցքամարտի ռինգ է բարձրացել, Elie Saab-ից ընտրել է շքեզ երկնագույն զգեստ: Սոֆիան հոր հետ բացել է պարահանդեսը, և բոլորի հայացքը գամվել է այդ հիասքանչ զույգի վրա:
Սոֆիան, որին մոտ ապագայում սպասվում է սրտի վիրահատություն բնածին արատի պատճառով, այդ երեկո ուրախ է եղել և փորձել է չհիշել առողջության հետ կապված խնդիրների մասին: աղջիկը պաշտում է իր աստղային հայրիկին: Նա ասել է. «Եթե ամբողջ աշխարհի համար նա շարունակում է մնալ Ռոկի, ինձ համար նա սիրելի հայրիկ է»:









































