Sunday, 21 06 2026
Իսրայելը չի հեռանա Լիբանանի հարավից․ Նեթանյահու
23:50
Իսպանիան առանց դժվարության հաղթեց Սաուդյան Արաբիային
23:40
Իրանի պատվիրակությունը լքել է Շվեյցարիայում ընթացող բանակցությունների վայրը
23:30
Հնագույն հրաշքի նոր շունչ․ Պարթենոնը՝ վերականգնված տեսքով
Ընդդիմադիր ուժերի դիմումները միավորվել են և քննվելու են հունիսի 26-ին․ ՍԴ
23:10
167 000 դոլարանոց աթոռ, որը փոխում է գույնը՝ կախված լույսից
Սևանա լճի մակարդակի բարձրացումը այսօրվա դրությամբ կազմել է 50 սմ
22:50
Մինիոնները վերադառնում են՝ այս անգամ որպես կինոռեժիսորներ
Վերջին 4 տարում Երևանում ստեղծվել է մոտ 60 հա կանաչապատ տարածք
22:30
NASA-ի գաղտնազերծված նյութերը նոր շոկային քննարկում են առաջացրել Լուսնի մասին
Ե՛վ նոր դպրոց, և՛ նոր մանկապարտեզ՝ Զառ բնակավայրում․ Ռոմանոս Պետրոսյան
22:10
Լուվրի ղեկավարությունը ահազանգում է՝ թանգարանը քայքայվում է
Մոսկվան այլևս գլխավոր խաղացողը չէ. Երևանի և Բաքվի շահերը համընկնում են արտաքին ապակայունացման դեմ
21:50
Ինչո՞ւ է ծովի ջուրը աղի, իսկ գետերինը՝ քաղցրահամ
«Թավշյա» հանդուրժողականության գինը․ ՌԴ միջամտությունը հարվածեց հենց Փաշինյանին
21:30
Ռոբին Հուդին ապաստան տված 1200-ամյա կաղնին «մահացել» է
Ռուսաստանը ի վիճակի չէ պաշտպանելու Ղրիմը՝ կայսերական հպարտության խորհրդանիշը. անհույս վիճակ է
21:09
«Սարդ-մարդը․ Նոր օր» ֆիլմի առաջին մեծ թրեյլեր շուտով էկրաններին
Կենտրոնական Ասիան հաղթահարում է «Ռուսաստանի նախաբաղնիքի» բարդույթը
20:45
Պիկասո և 17 կգ հաշիշ. Ֆրանսիայում գտել են 15 միլիոն եվրո արժողությամբ գողացված կտավը
20:30
«Վարդագույն» էկզոմոլորակի անակնկալը
20:15
Էբոլա վիրուսի Բունդիբուջիո շտամի դեմ մշակվում են երեք նոր պատվաստանյութ
Կիրակնօրյա լրատվական վերլուծական թողարկում
19:50
«Գրեմմի» մրցանակաբաշխության նոր անվանակարգերն ու կանոնների փոփոխությունները
Ողբերգություն Ներքին Գետաշենում. 17-ամյա պատանին խեղդվել է Արգիճի գետում
19:30
Ե՞րբ է լինելու այս տարվա ամենաերկար օրը
19:20
Կանադայում հայտնաբերվել է շուրջ 2 մլրդ տարեկան ջրային պաշար
19:10
Հայտնաբերվել է Մոցարտի կորած ձեռագիրը
19:00
Իրանի և ԱՄՆ-ի միջև ձեռք է բերվել պայմանավորվածություն. Պակիստանի ԱԳՆ ղեկավար
18:50
Ջեյ Դի Վենսը հայտնել է Իրանի հետ բանակցություններում առաջընթացի մասին

Երբ դրսից ցուցումներ չկան

ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի որոշման էությունը բոլորովին կապ չունի թեկնածու առաջադրվելու հետ: Դա լինելու է նրա, այսպես ասած, որոշման արտաքին շղարշը, ձևը, ֆորման: Բովանդակության առումով նրա որոշումը կամ ընտրությունը կապված է Սերժ Սարգսյանի և Ռոբերտ Քոչարյանի հետ:

Ծառուկյանը պետք է ընտրի, թե նախագահական ընտրություններում որ կողմից է խաղալու` Սերժ Սարգսյանի՞, թե՞ Ռոբերտ Քոչարյանի: Այդ խաղի մեջ նա կարող է լինել թեկնածու կամ սատարող, կամ, ասենք, ունենալ որևէ այլ կարգավիճակ: Սրանք արդեն երկրորդական են, իսկ բուն խնդիրը ընտրությունն է Սերժ Սարգսյանի և Ռոբերտ Քոչարյանի միջև:

Գագիկ Ծառուկյանը երևի լավ է հասկանում, որ որևէ այլ ընտրություն նրան չի ներվելու` ոչ Ռոբերտ Քոչարյանի, ոչ Սարգսյանի կողմից: Այսինքն` եթե նա հանկարծ երրորդ տարբերակ ընտրի, ապա մնալու է անպաշտպան, եթե, իհարկե, նրան չպաշտպանեն Ռուսաստանը կամ Ամերիկան, թեև ամենևին երաշխիք չկա, որ ԱՄՆ-ին ու Ռուսաստանին գործնականում հետաքրքրում է Ծառուկյանի ճակատագիրը:

Ընտրելով երրորդ տարբերակ` Ծառուկյանը կարող է խախտել Հայաստանի ներքաղաքական հավասարակշռությունը: Այսօր նա հանդիսանում է կողմերից մեկը, բայց հիմնականում Ռոբերտ Քոչարյանի շնորհիվ: Եթե Քոչարյանի պարագան չլիներ, Ծառուկյանը վաղուց չէր լինի ներքաղաքական կամ ավելի շուտ` ներիշխանական կողմ:

ԲՀԿ նախագահը կարող է ձերբազատվել Քոչարյանից, բայց միայն Սերժ Սարգսյանի միջոցով, նրա օգնությամբ, ինչը նշանակում է ընտրել Սերժ Սարգսյանին: Սերժ Սարգսյանից ձերբազատվել Ծառուկյանը կարող է միայն Ռոբերտ Քոչարյանի օգնությամբ: Ինչն էլ նշանակելու է արդեն լիովին տրվել Ռոբերտ Քոչարյանին:

Լևոն Տեր-Պետրոսյանն այստեղ ընդամենը գործիք է, որով Ծառուկյանը կարողանում է փոքր-ինչ մանևրել: Սակայն այդ գործիքը նրա համար կիրառելի է որոշակի ժամանակահատվածում` մինչև որ կգա նախագահական ընտրություններում թեկնածուների առաջադրման պաշտոնական ժամկետը: Դրանից հետո Լևոն Տեր-Պետրոսյանն այլևս չի կարող Ծառուկյանին ոչնչով օգնել, իսկ եթե նա հանկարծ ընտրի Տեր-Պետրոսյանին, ապա կամ նրա հետ միասին Քոչարյանին է ծառայելու, կամ ծառայելու է Սերժ Սարգսյանին, որովհետև ՀԱԿ-ն այսօր ինքնուրույնության ռեսուրս չունի, որ կարողանա արդյունավետ կերպով պաշտպանել Ծառուկյանին Քոչարյանից ու Սարգսյանից:

ԲՀԿ նախագահի համար ամենալավ տարբերակը կլիներ այն, որ ներքին զարգացումները դասավորեր Մոսկվան: Սակայն ակնհայտ է, որ Մոսկվան ամեն ինչ թողել է ինքնահոսի և ընդամենը ընդհանուր վիճակն է փորձում վերահսկել, որպեսզի թույլ չտա էական շեղումներ առանցքից: Պուտինի բոյկոտը` որ նա համառորեն չի այցելում Հայաստան, ոչ միայն Սերժ Սարգսյանի, այլև ընդհանրապես հայաստանյան քաղաքական դաշտի, այսինքն` այդ թվում նաև Ծառուկյանի ու Քոչարյանի դեմ է:

Պատահական չէ, որ այս ընթացքում Քոչարյանը ոչ մի անգամ տեղեկություն չտարածեց, որ հանդիպել է Պուտինին: Այսինքն` Մոսկվայից ցուցումներ չկան, ինչը նշանակում է, որ որոշակի սահմաններում ներքին ազատություն է տրվել: Իսկ այդ ազատությունը տնօրինել ներսում երբեք չեն իմացել, այդ թվում նաև` Ծառուկյանը: Նրանք սովոր են ցուցումներին, և երբ դրսից ցուցումներ չեն լինում, ներսում ամեն ինչ խառնվում է իրար, և խուճապ ու անորոշություն է առաջանում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում